14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Որն է ՌԴ-ի միգրացիոն նոր օրենքի հետևանքով առաջացած իրավիճակի ելքը /վիդեո/

Լրագրողների հետ հանդիպմանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրդարձավ նաև ՌԴ-ի նոր օրենքին, որ վերաբերում է միգրանտներին ու անօրինական աշխատանքին:

Ըտս նրա` ՌԴ-ի այս օրենքը կապված չէ կոնկրետ Հայաստանի հետ: Օրենքը փորձում է լեգիմտիմության պատնեշ ստեղծել: Այս մասին քննարկել են ՌԴ-ի ու ՀՀ-ի վարչապետերը և լուծում անպայման կլինի, խոստանում է փոխարտգործնախարարը: 

”Ելքն այն է, որ ՄՄ երկրների մոտ գործում են ավելի դյուրին ռեժիմներ, և այս ուղղությամբ արդեն սկսվել են աշխատանքները”:

Հիշեցնենք, հունվարի 1-ից սկսած առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր՝ 180 օրվա ընթացքում։

Ենթադրվում է, որ ՌԴ-ում մնալու երեք ամսվա ընթացքում միգրանտը արդեն պետք է ձեռք բերի աշխատանքային պայմանագիր կամ այսպես կոչված Ռուսաստանում աշխատելու համար պատենտ։ Այս օրենքը բազմաթիվ հարցեր է առաջացրել. եթե Հայաստանը միանում է Մաքսային միությանը  ինչո՞ւ հայաստանցիները չունեն Ռուսաստանում ապրելու և աշխատելու հատուկ պայմաններ։ Ի դեպ, ՌԴ-ում 90 օր մնալու մասին նոր օրենքը չի վերաբերում Մաքսային միության անդամ Ղազախստանի և Բելառուսի քաղաքացիներին։ 

Շարունակությունը `տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ