01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խռովություններ եւ ակցիաներ Բոսնիա եւ Հերցոգովինայում /ֆոտո/

Փետրվարի 7-ից Բոսնիա եւ Հերցոգովինայում մասսայական բողոքի ցույցեր են, խռովություններ ու բախումներ: Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` բողոքելով երկրում տիրող ցածր սոցիալական մակարդակից, կոռուպցիայից եւ գործազրկությունից: Երկրի որոշ քաղաքներում խռովությունները հասել են լուրջ բախումների, արդեն խոսվում է վիրավորների մասին, գրում է РИА Новости-ն: 

Հարբած ես եղել. ֆերմերը` փոխնախարարին. ”թեժ” կրքեր ասուլիսին /վիդեո/

Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում Արարատի մարզի ֆերմերներ` Ռաֆիկ Պողոսյանը, Մեսրոպ Հայրապետյանը, նրանց ղեկավարները եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն անդրադարձան անորակ ցորենի հետ կապված գյուղնախարարության և ֆերմերների մեկ տարի տևած դատական գործընթացին: Ֆերմերները դժգոհ են նախարարության կողմից տրամադրված էլիտար սերմնացուից, որն, ինչպես իրենք են պնդում, անորակ էր, և նորմալ բերք չի տվել: Այս սերմնացուի պատճառով իրենք բավական մեծ պարտքերի […]

Կոչ Արցախի հանդեպ ոչ անտարբեր մարդկանց

Ֆեյսբուքի օգտատերերը այսօր ակտիվորեն տարածում են հետևյալ հայտարարությունը. Բոլոր ԶԼՄ-ներին, բլոգերներին, ֆեյսբուքի ակտիվ օգտատերերին և ընդհանրապես Արցախի հանդեպ ոչ անտարբեր մարդկանց.Քանի որ ադրբեջանցիները, ԼՂՀ կառավարության պաշտոնական էջը տեսնելով, սկսել են զանգվածայնորեն բողոքել էջի դեմ, այժմ պետք է մեծ թափով մեծացնել հավանումների քանակը, որպեսզի նրանց բողոքների արդյունքում էջը չփակվի:Կոչ ենք անում բոլորիդ ոչ միայն հավանել, այլ […]

Օպերայի դերասանները բեմում չեն լինի՝ դուրս են եկել Ազատության հրապարակ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանական կազմը: “Անուշ” օպերայի անձնակազմը իր բողոքը արտահայտել է նախապես հայտարարված ներկայացմանը ՝ բեմ դուրս չգալով:Երեկ  փետրվարի 10-ին, ժամը 19։00-ին նախատեսված ներկայացումըայդպես էլ չի կայացել: Դերասանները այսօր  դուրս են եկել Օպերայի բակ, որտեղ նրանց միացել են նաեւ “Դեմ […]

Սամվել Ալեքսանյանի տված հացն ու լիքը աղցանը /ֆոտո/

Ավան վարչական տարածքի “Սթար” սուպերմարկետի շենքը վերափոխվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող  “Երեւան սիթի”-ի եւ երեկվանից բացվել է: Նախապես հայտարարություն էր փակցվել, որ խանութ մտնողներին անակնկալ է սպասվում: Պարզվեց, տեղում հաց է թխվում եւ անվճար ”վաճառվում”: Ընդ որում, մեկ հոգու մեկական հաց էր նվիրվում: “Չես կարա առնես երկու հատ, անվճար ա, մի […]

Տարոնը բավարարե՞ց Բախշյանին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը:  ”Բարև Երևանը” հիշեցնում է, որ թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը Շենգավիթի վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է պետական բյուջեից խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու […]

Հակառակ դեպքում կպահանջի Տարոն Մարգարյանի հրաժարականը

”Այսօր այցելեցի Երևանի քաղաքապետարան և Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության անունից դիմում հանձնեցի Տարոն Մարգարյանի անունով: Դիմումում կրկին բարձրացված էր Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման հարցը: Բոլորիս է հայտնի, որ տրանսպորտի սակագնի թանկացումից և կասեցումից հետո Երևանի քաղաքապետի ղեկավարությամբ ձևավորվեց հատուկ հանձնաժողով, որը պիտի զբաղվեր տրանսպորտային հիմնախնդիրների լուծմամբ: Հանձնաժողովի ձևավորումից անցել է շուրջ 4 […]

”Մեր այբուբենում կա այն, ինչին ներկայիս գիտությունը դեռ չի հասել”

Արծվի Ալեքսանյանը շարունակում է ներկայացնել մեր այբուբենի աստվածային, նախաստեղծ լինելը: ՛՛Մաթեմատիկները թիվը կիրառում են զուտ քանակական իմաստով, բայց թվերի հասկացողական իմաստը ավելի խորն է: Երեք թիվը չափազանց կարևոր է, երեքից նոր սկսվում է ինչ-որ բան որոշակիանալ: Մեկ թիվը ծնունդն է, սկիզբը: Այն կա, բայց դեռ անորոշ է: Երկուսը գործողությունն է, եթե ծնվել ես, պիտի գործողություն […]

Խաղաղությունից պատերազմ մի բարակ փշալար. կադրեր սահմանից /վիդեո/

Մի բարակ փշալար է բաժանում միայն հայ-ադրբեջանական սահմանը: Մի քանի մետր հեռավորության վրա հայ կանայք ջուր էին կրում դույլերով, իսկ քիչ հեռվում թշնամու սահմանը: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսեց այդ կադրը՝ խաղախությունից պատերազմ մի քանի մետր ու խորհրդանշական մի բարակ փշալար: Դիտեք՝ տեսանյութը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի