18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դհոլչիներին` չի հաջողվի

“1in.am” կայքի եւ “Ժամանակ” թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը շատ է ափսոսում է, որ “Բարգավաճ Հայաստան”-ը այսօր ավելի կրեատիվ եւ ավելի ստեղծարար մոտեցում  չկարողացավ մտածել, քան բողոքի ակցիա կազմակերպել խմբագրության շենքի դիմաց` պայքարելով իր տեսակետները չկիսող լրատվամիջոցների դեմ: 

Հիշեցնենք, մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա են իրականացրել “Հայկական ժամանակ”-ի   եւ  “Առաջին լրատվական”-ի խմբագրությունների դիմաց: Այս երկու լրատվամիջոցները  պարբերանար  հոդվածներ են հրապարակում ՀԱԿԿ եւ ԲՀԿ ղեկավարների մասին: 

Արման Բաբաջանյանը այն կարծիքին է, որ երկրում ոչինչ չի փոխվել եւ ինչպես 2008թ-ի իշխանությունն է ակցիաներ կազմակերպել ՀԱԿ առաջնորդի տան դիմաց, այնպես էլ այսօր ԲՀԿ-ն է շարունակում նույն ձեռագրով: 

“Իհարկե, հասկանում ենք նպատակը` խանգարել, խաթարել խմբագրության աշխատանքը, սակայն դա նրանց չի հաջողվի”:

Վերջինս չցանկացավ պատասխանել  “Կենտրոն”-ի լրագրող Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառմանը: “Չնայած 1in.am ը ոչ թե լրատվամիջոց է այլ լրատվական քիլլեր, միեւնույն է նրա դեմ ցույց անելը մեղմ ասած` այնքան էլ կրեատիվ չի”,-գրել էր նա:

Արման Բաբաջանյանի խոսքով, ինքը իր գործունեության ընթացքում ոչ մի գործընկերոջ վիրավորանքի, բնորոշման չի պատասխանել:

“ԲՀԿ-ին  եւ Կոնգրեսին ենթարկվող կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները ամենասարսափելի որակումներն են ինձ եւ լրատվամիջոցին հասցրել, բայց ես միշտ ձեռնպահ եմ մնացել պատասխանելուց:  Այս անգամ էլ զերծ կմնամ մեկնաբանությունից”,-ասաց Ա. Բաբաջանյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ