19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Կառավարության իրականացրած քայլերը համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին”

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական բուհերի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողներիսոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը:

Ուսումնասիրությունն իրականացրել է “Այ Փի Էս Սի” քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը` ՀՀ ԿԳՆ-ի պատվերով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ է նման ծավալով և որակով ուսումնասիրություն իրականացվում, որի արդյունքները վկայում են, որ ուսանողությունն իրավամբ սոցիալական խոցելիություն ունեցող այն ընդգծված խավն է, որի նկատմամբ պետության ուշադրությունն առավել մեծ ծավալներ պետք է կրի և առավել  նպատակային քաղաքականության հանգեցնի: Նախարարի խոսքով` ուսումնասիրության արդյունքները հանգեցրել են երեք հիմնական հետևության:

“Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ուսանողական խավը սոցիալական լուրջ բեռի տակ է, երկրորդ` կառավարության իրականացրած քայլերն այդ ուղղությամբ նպատակային են և համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին և երրորդ` կառավարությունը պետք է առավել մեծ ջանքեր ներդնի` հնարավորինս մեղմելու ուսանողների սոցիալական բեռը”,-նշել է նախարարը` ներկայացնելով այդ ուղղությամբ  կառավարության իրականացրած քայլերը: Մասնավորապես, ըստ նախարարի` կառավարությունն իրականացնում է սոցիալապես անապահով ուսանողների ուման վարձի փոխհատուցման ծրագիր, որում ներառված է շուրջ 850  ուսանող. վերջիններս պետության կողմից ստանում են 50-100 տոկոս զեղչ:

2015 թվականին նախատեսվում է ընդլայնել այդ ցանկը` այն հասցնելով շուրջ 2500 ուսանողի: Բացի այդ, ըստ Ա. Աշոտյանի, ԱԺ-ում հաստատման են ներկայացվել “Կրթության մասին” և “Բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, համաձայն որոնց` օրենքով  ամրագրվելու են ուսանողների համար մի շարք  երաշխիքներ, մասնավորապես, բուհն իր բյուջեի վճարովի հատվածի 7 տոկոսը պարտավոր է ուղղել զեղչերին, օրենքով երաշխավորելու են սոցիալական որոշ խմբերի համար ֆիքսված զեղչեր և լրացուցիչ արտոնություններ:

Բացի այդ, օրինագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել որոշ ուսանողական խմբերի` իրենց վարձավճարը մուծել ավելի  ճկուն մեխանիզմներով: Հաջորդ կետը, ըստ Ա. Աշոտյանի,  ուսանողական հանրակացարանների արդիականացման և ընդլայնման ծրագիրն է, որը մեծ ներդրումներ է պահանջում: 

Գործում են նաև ուսանողական արտոնյալ վարկեր, որոնց մասին, ըստ հետազոտության, տեղեկացված է ուսանողների գրեթե  կեսը և, դրա մասին տեղեկանալուց հետո ևս 7000 հոգի կարող է մտածել` այս գումարից օգտվելու մասին:  

Շնորհանդեսի ընթացքում “Այ Փի Էս Սի” քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի փորձագետ Սամվել Մանուկյանը ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ