28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ է որոշել գազի հանձնաժողովը /վիդեո/

Գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այսօր նիստ է արել: Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ձևավորվել է հարցերի այն շրջանականը, որ պետք է առաջիկա ամիսների ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրի:

Մանուկյանը նշեց, որ անցած շաբաթվա ընթացքում 4 հանձնախմբերը մշակել են իրենց հարցաշարերը և այսօր ներկայացրել դրանք ընդհանուր հանձնաժողովին։ Գազի սակագնի ձևավորման հանձնախումբը, որի մեջ 4 պատգամավորներ են՝, կազմել է 42 հարց:

Արամ Մանուկյանը նշեց, որ բացի իրենց՝ գազի սակագնի ձևավորման մեր հանձնախմբից՝՝ ջերմատվության հետ կապված խումը, բերել էր իր հարցերը, Իրանի հետ կապված հանձնախումբն իր հարցերը և 300 մլն դոլար պարտքի կուտակման ձևակերպման հանձնախումբն՝ իր հարցերը։ ”Այսօր մեծ հանձնաժողովը ամփոփեց և եզրահանգում տվեց բոլոր 4 խմեբրի բերած հարցաշարարերին, որոնք ընդհանուր էին, հանվեցին, որոնք ավելորդ էին նույնպես հանեցինք, կային առաջարկներ, ավելացվեցին և մեծ առումով ձևակերպվեց հարցերի այն շրջանականը, որ պետք է առաջիկա ամիսների ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրի:

Սա ուղղակի հիմնական կմախքն է, որի շուրջ աշխատելու է հանձնաժողովը”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ