11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի պատասխան Քոչարյանի /վիդեո/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում, խոսելով Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության մասին, ասել էր, որ Հայաստանը պիտի արագ քայլերով չգնա: ”Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային միությանը ընթանա հանգիստ, նվազագույնս քաղաքականացված”: Henaran.am-ը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչ-որ պատասխան ունի երկրորդ նախագահին: Մանրամասները` տեսանյութում:

Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվող նոր բազմաբնակարանների հարևանությամբ կհիմնվի քաղաքային պուրակ և մանկապարտեզ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի ընթացքին: Բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերն իրականացվում են ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է […]

Մոլորակի ամենահարուստ մարդիկ /ֆոտո/

Forbes-ը հրապարակել է 2014-ին մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը: Առաջին հորիզոնականը կրկին վերադարձրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ով 76 միլիարդ դոլար ունի: Երկրորդ հորիզոնականում այս տարի հայտնվել է նախորդ տարվա առաջատար, մեքսիկացի մեդիա-մագնատ Կառլոս Սլիմը` իր 72 միլիարդ դոլարով: Երրորդը  Inditex ընկերության սեփականատեր, իսպանացի Ամանսիո Օրտեգին է, ում կարողությունը կազմում է 64 միլիարդ դոլար: 

Գագիկ Ծառուկյանը գնահատեց մեկ կազինոյի գնով…

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը վերլուծել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի մարտի 1-ի ելույթը: Նա ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Ուզում եմ անդրադառնալ մարտի 1-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մի քանի առանցքային կետերին: Ըստ էության այս ելույթում ԼՏՊ-ն նոր բան չասաց.խոսեց սոցիալական լուրջ 2 հիմնախնդիրների մասին, որոնք քաղաքական-քաղաքացիական օրակարգում են և […]

Մեկնողների թիվն ավելացել է

2014թ. փետրվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ”Զվարթնոցում” ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2013թ փետրվարին ”Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 91 170 ուղևոր, ապա 2014թ փետրվարի ցուցանիշը կազմում է 100 356 ուղևոր: Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 14 տոկոս: 2014թ. փետրվարին կատարվել է 1385 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1219 չվերթի համեմատ:   […]

Մենք չենք պատերազմի ուկրաինացի ժողովրդի դեմ. Պուտինի ասուլիսն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Պուտինը կոչ է արել երկրներին, որոնք սպառնում են Ռուսաստանին պատժամիջոցներով՝ Ուկրաինա զորք մտցնելու դեպքում, մտածել նման քայլերի հետևանքների մասին և նախազգուշացրել է, որ նման պատժամիջոցներից վնասը փոխադարձ կլինի:  Պուտինը նման բոլոր սպառնալիքները Ռուսաստանի հասցեին անվանել է վնասակար և անարդյունավետ: Նախագահն ասել է, որ Մոսկվան իր […]

Վարդան Պետրոսյանի գործով դատական առաջին նիստի օրը հայտնի է

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը կկայանա մարտի 12-ին:  Դատական նիստը կկայանա Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Վաղինակ Մկրտչյանը:  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին վթար էր եղել:  Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ”Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից […]

Ռուսաստանը չի քննարկում Ղրիմի միանալու հնարավորության հարցը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը չի քննարկում Ղրիմի միանալու հնարավորության հարցը, գրում է РИА НОВОСТИ-ն: Պուտինն ասել է նաեւ, որ Ռուսաստանը Ղրիմին ֆինանսական օգնություն կտրամադրի, բայց որքան եւ երբ, չի նշել: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի