12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հռչակավոր Roxrite բի-բոյն ընտրեց Հայաստանի լավագույն բի-բոյներին

Մարտի 14-15-ին Հայաստանի բի-բոյների էլիտան հանդիպեց Red Bull BC One 2014՝ բրեյքդանսի ամենահեղինակավոր առաջնության նախընտրական փուլում: Հայաստանի լավագույն 24 պարողները պայքարեցին ապրիլի 13-ին Թբիլիսիում կայանալիք հերթական կովկասյան նախընտրական փուլին մասնակցելու համար:

Լավագույն բի-բոյներին ընտրեց Red Bull BC One 2011-ի հաղթող եւ Red Bull BC One All Stars անդամ՝ հռչակավոր Roxrite-ը ԱՄՆ-ից:

Բրեյքդանսի երկրպագուները երիտասարդ եւ էներգիայով լի հայ բի-բոյների մեծ մենամարտերի ականատեսը եղան Մարտի 15-ին Հայաստանում Red Bull BC One 2014 – ի նախընտրական փուլում, որի 7 հաղթողները ձեռք բերեցին հնարավորություն ցուցադրելու իրենց վարպետությունը կովկասյան նախընտրական փուլում, որը տեղի կունենա ապրիլի 13-ին Թբիլիսիում: Հայաստանից հաղթող բիբոյներն են՝ Predator, Flex Feet, Pollux, Azo, Actor, Thief, Booble: 

Առաջնության թբիլիսյան փուլի հաղթողը կցուցադրի իր վարպետությունը սեպտեմբերին՝ Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին, իսկ հաղթանակի դեպքում նա նոյեմբեր ամսին կմեկնի Փարիզ՝ Red Bull BC One 2014 եզրափակչին մասնակցելու, ուր կհավաքվեն ողջ աշխարհի ուժեղագույն բի-բոյները: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ