26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Աստղերի “աղանդավորական” ազդեցությունը /վիդեո/

Հայաստանը կարծես տարանցիկ գոտի լինի աղանդների համար: Բազմատեսակ ու բազմանուն աղանդների հիմնադիրներն ու տարածողները թերևս յուրօրինակ առաքելություն են իրականացնում՝ նվազեցնելով դարեր շարունակ ազգապահպան նշանակություն ունեցող հայ առաքելական եկեղեցու հետևորդների քանակը:

Օրենքը թույլատրում և գրանցում է տարատեսակ կրոնական կառույցների գործնեությունը Հայաստանում, այլ կերպ ասած  դեռ մի բան էլ կանաչ լույս վառում՝  աղանդավորական քայքայիչ գործունեության առաջ:

Ի հակակշիռ օրենքի Միացյալ երիտասարդական լիգան պայքարում է աղանդավորական շարժումների դեմ: Իրենց գործնեության ընթացքում շարժումը հրապարակել է նաև այն աստղերի ցուցակը, որոնք հարում են այս կամ այն կրոնական կառույցին: Ու թեև ցուցակում ընդգրկված աստղերի մեծ մասը ընդդիմացավ այդ հրապարակման դեմ, ավելին անգամ դատարան դիմելուհայտարարություն  եղավ, այնուամենայնիվ  ՄԵԼ-ի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը կարծում է, որ իրենց գործնեության մեջ սխալներ չեն եղել:

“Հայտնի ցուցակը հրապարակելուց հետո և “Կյանքի խոսքի”-ից  և “Ռեյմա”-ից բազմաթիվ մարդիկ դուրս են եկել: Հայտնի անձանց երկրպագուները ճիշտ էին համարում իրենց կուռքի նախընտրած հավատքի ձևը և իրենք էլ գնում էին դրան….”,-նշեց Սևակ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ