15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վաղը Անառակի կիրակին է

 Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի հետեւողությամբ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32): Ըստ Ավետարանական առակի,  մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ:

Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը եւ հայտնվում ծայրահեղ աղքատության մեջ: Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար եւ վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան:

Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ:

Եկեղեցական գրականության մեջ այս առակը մեկնաբանվում է հետեւյալ կերպ.ավագ եւ կրտսեր որդիներն արդար եւ մեղավոր հոգիներն են, իսկ հայրը` Աստված: Եվ ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին:

Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց: Առակը կարեւոր է նաեւ նրանով, որ եւս մեկ անգամ հիշեցնում է քրիստոնեական ու առհասարակ համամարդկային երկու կարեւոր սկզբունքների մասին` զղջման ու ներման, որոնք այս դեպքում հանդես են գալիս փոխկապակցվածությամբ:

Աստված միտ պատրաստ է ներելու յուրաքանչյուր մարդու, չենք ասում մեղավորի, որովհետեւ ներկայիս իրականության մեջ անմեղ մարդ ուղղակի գոյություն չունի, եւ հարկ է միայն, որ յուրաքանչյուրս` ես, դու, երրորդը չորրորդը, համարձակություն ունենանք մեր հոգու հայելու առաջ դիտելու մեզ, հասկանալու թե որքանով ենք խեղաթյուրել ինքներս մեզ որպես մարդ արարած, որպես Աստծո պատկերն ու նմանությունը մեր վրա կրող էակներ ու ասելու`”Հայր մեղանչեցի երկնքի ու Քո առաջ” -Ղուկ. 15:21-:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ