11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊՆ-ն մանրամասնում է ադրբեջանական գերությունից վերադարձած 77-ամյա ծերունուց

Մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել ս.թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը:  Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է […]

Օբաման ու Մերկելը բանակցել են Ուկրաինայի հարցով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ են անհրաժեշտ, գրում է РИА Новости-ն: Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպես Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև իրավիճակի թեժացումից խուսափելու անհրաժեշտությունը: Օբաման և […]

15 տարեկանից պետք է դիմել գինեկոլոգին

Ծնելիության խնդիրը ռազմավարական է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը խոսեց ծնելիության , մայրության և երեխաների առողջության պահպանման առողջապահական խնդիրների վերաբերյալ: Մայրության և երեխաների առողջության պահպանումը , ինչպես նաև ծննդօգնությունը, այդ թվում  կեսարյան հատումը Հայաստանում  անվճար է: Գայանե Ավագյանը տեղեկացրեց, որ իրականացվում է ծրագիր, որ 15 […]

Հստակեցրել է իր առնելիքի-տալիքի սահմանը եւ զիջել

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում ներքաղաքական կյանք չկա և այստեղ կատարվող բոլոր իրադարձությունների հետևում կանգնած են արտաքին քաղաքական ուժերը: ‘’Ես չգիտեմ` ովքեր են այդպիսի բաներ ասում, դա շատ ձեռնտու տարբերակ է: Հիմնականում այն մարդիկ են ասում, ովքեր Հայաստանում ամեն մի հետաքրքրություն կյանքի հանդեպ ‘’գրանտակեր’’ բառով են որակում’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Որդու ծննդյան օրը՝ Սպարապետի մայրը վերակենդանացման բաժանմունքում է /վիդեո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան,այսօր որդու ծննդյան՝  55 ամյակին չի լինի Եռաբլուրում: Երեկ նրա առողջությունը կտրուկ վատացել է և նա տեղափոխվել է “Նաիրի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին նշեց, որ այս պահին Սպարապետի մայրը հետազոտվում է:  Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ տիկին Գրետան առողջական խնդիրներ […]

Henaran.am-ը ենթարկվել էր հարձակման

Henaran.am-ը  այսօր, ժամը 17.00-ից ենթարկվել էր հակերային հարձակման: Դժվար չէ կռահել, թե որ նյութի հետ էր կապված հարձակումը, քանի որ հակերները պատվիրված նյութի մեջ էին խցկվել` փորձելով այն անհասանելի դարձնել ընթերցողին: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որ նյութը ում է տհաճություն պատճառում` Henaran.am-ը շարունակելու է աշխատել` իր ընթերցողին ներկայացնելով օպերատիվ, ճշտված տեղեկատվություն: Տեխնիկական ապահովության համար Henaran.am-ը […]

Իրականության չեն համապատասխանում և մեծամասամբ ասեկոսեներ են. Վարդան Ավետիսյան/վիդեո/

 ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց սահմանների պաշտպանության մասին: Զրույցի թեմա ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունները ու հայկական կողմի պատրաստածության աստիճանն էր: Գեներալը նկատեց, որ սահմանամերձ գյուղերի կառույցները ինժեներական բոլոր չափանիշներով բարվոք վիճակում են.”Դրա վառ ապացույցը այն եղավ, որ մի շարք դիվերսիոն խմբեր փորձեցին ներթափանցել […]

Իվանշիվիլին չի բռնաբարել. ահա տարբերությունը /վիդեո/

“Ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը անդրադառնալով  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի հանրահավաքում արած այն համեմատությանը, թե Գագիկ Ծառուկյանը ինչով է տարբերվում Իվանիշիվիլիից` ասաց, որ Տեր-Պետրոսյանը դա պիտի լավ իմանար: “Նախ Իվանիշվիլիի կենսագրությունը չի սկսել 33 տարեկանից եւ հետո նա բռնաբարության հոդվածով չի դատվել, ինչպես Ծառուկյանը”,-ասաց Արման Բաբաջանյանը:  Մանրամասները` տեսանյութում:

”Ի՞նչ խնդիր կա կառավարության հետ” /վիդեո/

”Դա պիտի հարցնեք այն մարդկանց, ովքեր ուզում են, որ կառավարությունը հրաժարական տա: Ես գտնում եմ` դա անիմաստ քայլ է, որովհետև մենք 11-12 վարչապետ ու հարյուրավոր նախարարներ ենք փոխել, ի՞նչ խնդիր կա կառավարության հետ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը` խոսելով կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնության մասին: Հարցին, թե կարծում […]

Դոնորությունը հաստատվում է մասնագետների եզրակացությամբ

  Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ռուսլան Սարգսյանը տառապում է երիկամային անբավարարությամբ, այժմ ապրում է հեմոդիալիզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Տղայի մայրը՝ Լյուդմիլա Սարգսյանը, պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի 3 միլիոն դրամ արժողությամբ վիրահատության համար: Այս առթիվ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի