Մարտի 22-ին ռուսական զորքը կմտնի Ղրիմ.Անդրեաս Ղուկասյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձան երեկ Ղրիմում անցկացված հանրաքվեին:
Հայտնի է, որ Ղրիմի 50% ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկից ստացված տվյալների համաձայն՝ ղրիմցիների 95,5%-ը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին: Ինչպիսի զարգացում կարող են ստանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղած կոնֆլիկտը:
«Ինձ շատ զարմացնումա Ռուսաստանի երկակի դիրքը: Նա պետքա վերջնականապես կողմնորոշվի, ինքը դիկտատոր է թե ոչ: Կարծում եմ, որ բողոքող մասսան ուղղակի չի գնացել հանրաքվեի: Կեղծված մեխանիզմների՝ ռուսական մոդելը լավ աշխատել է, և կեղծվել է ոչ այնքան կողմ քվեները, որքան ներկայության վիճակագրությունը: Հանրաքվեն ՌԴ-ի ինչի՞ն էր պետք, ի՞նչն էլ լեգիտիմացնում»,-նշեց Սեդրակյանը:
Իսկ Անդրեաս Ղուկասյանը սպասվող պատերազմի կանխատեսում արեց.”Ղրիմը տալով վերջնականապես Ուկրաինան գնում է դեպիԵվրոպա: Այսօր հռչակվելու է Ղրիմի անկախությունը: Հետո Ռուսաստանը կճանաչի այդ անկախությունը: Ամսի քսանմեկին Ղրիմը կորոշի միանակ Ռուսաստանին: Ամսի քսաներկուսին ռուսական զորքերը կմտնեն Ղրիմ և դէ ֆակտո թե դեյուրե պատերազմ կսկսվի Ուկրաինայի հետ”,-նշեց Անդրեաս Ղուկասյանը: