11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ական լրատվամիջոցները կկանգնեն փակման վտանգի առաջ

ՀՀԿ-ԲՀԿ ”փոխհրաձգությունը” սոցցանցերից տեղափոխվում է լրատվական դաշտ: Այսօր կայքերից մեկը հրապարակել էր լրատվամիջոցների ցանկը, որոնք ”Բաղրամյան 26-ի պատվերով գործակցում են ՀՀԿ խոսնակի հետ”: Այս առնչությամբ Շարմազանովի օգնականը` Գեղամ Պետրոսյանը, Ֆեյսբուքի իր էջում գրում է. “Հավանաբար ԲՀԿ-ական լրատվամիջոցները կկանգնեն փակման վտանգի առաջ, եթե ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մասին գրելու նյութը սպառվի: Եվ ԲՀԿ-ական Շերլոկ Հոլմսերը սկսել են […]

Անփորձ պարաշյուտիստը մահացել է` ընկնելով 800 մետր բարձրությունից

Պրիմորյեում մահացել է անփորձ պարաշյուտիստը` ընկնելով 800 մետրից: Ինչպես պարզել են ոստիկանները, 26-ամյա աղջկա թռիչքից հետո պարաշյուտը չի վացվել: Քննության տվյալներով, աղջիկը, ով առաջին անգամ է թռչելիս եղել պարաշյուտով, կարող էր վախից մոռանալ անվտանգության կանոնները, որոնք պետք է պահպաներ: 

Տեր-Պետրոսյանն ուզում է օգտագործել Ծառուկյանին. Ս. Նիկոյան. YerevanNews.am

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեսսիջներն առանձնապես շատ քիչ կապ ունեին մարտի մեկյան իրադարձությունների հետ: Անդրադառնալով ՀԱԿ-ի հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, այդ մասին YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, հավելելով, որ Տեր-Պետրոյանն այլ խնդիրներ էր ուզում լուծել: Անդրադառնալով բազմիցս արտահայտված այն կարծիքին, թե Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ սպառել է […]

Ռուսական կործանիչները խախտել են Ուկրաինայի օդային տարածքը

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այս գիշեր ռուսական կործանիչները 2 անգամ հատել են Ուկրաինայի օդային սահմանը, գրում է Lenta.ru-ն: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ դրանց ուղղությամբ ուղարկվել է Су-27 կործանիչը, ու անձնակազմը «ցուցադրել է պրոֆեսիոնալ պատրաստվածություն՝ սադրանքները կանխելու հարցում»։

Անվճար բուժօգնության ակցիա կանանց համար

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդկացությանը հանձնարարել է տոնական տարատեսակ միջոցառումներ կազմակերպել վարչական բոլոր շրջաններում: Միաժամանակ, նախապատրաստական աշխատանքներ պիտի տարվեն    մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում արդեն ավանդական դարձած “Ձեզ համար կանայք” անվճար բուժօգնության մեկամսյակի կազմակերպման եւ անցկացման ուղղությամբ՝ ծրագրում ներգրավելով նաեւ մասնավոր բուժհաստատություններին:

Հայաստանը ժամանակ չունի` 2018-ին սպասելու

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Նա գրել է. “Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի մեկի ելույթի շեշտադրումները ինչ-որ տեղ մանրամասնված շարունակությունն էին ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած գնահատականների: Երկուսն էլ հիմնականում խոսեցին երկրի ծանր վիճակի մասին եւ առաջարկեցին այդ վիճակից երկիրը դուրս բերելու անցնցում ճանապարհ:  Որ երկիրը ծանր […]

Գնացքի կայարանում ահաբեկիչները 33 հոգու են սպանել /ֆոտո/

Չինաստանի քաղաքներից մեկի երկաթուղային կայարանում անհայտ անձինք, զինված դանակներով, հարձակվել են մարդկանց վրա: Արդյունքում 33 հոգի մահացել է, 130-ը` վիրավորվել: Տեղի իշխանությունների տվյալներով` հարձակմանը մասնակցել է մոտ 10 հոգի, որոնցից 4-ին ոստիկանությունը սպանել է: Ոստիկանները ձերբակալել են հանցագործներից մեկին, որը, պարզվել է, կին է, գրում է РИА Новости-ն: Չինաստանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են իբրեւ […]

”Փորձեց, տեսաք` ինչ բերեցին գլխին”

 ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ քաղաքական պայքարը պետք է հիմնված լինի գաղափարի վրա: ”Եթե չկա գաղափար, պայքարը հանուն աթոռի է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանը` խոսելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի մասին: Ըստ նրա` երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար պետք է համակարգը փոխել, այլ ոչ թե […]

Էլիտայի ու բնակչության շահերը

 Գրող, նկարիչ Հաղթանակ Շահումյանը գտնում է, որ ՌԴ միգրացիոն նոր օրենքով Ռուսաստանն ուզում է գումար վաստակել: ”Ռուսաստանում ցանկացած խնդիր կարող են փողով լուծել, այսինքն` պարտադրում են, որ իրենց հարցերն այնտեղ գումարով լուծեն ու չվերադառնան այստեղ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Նկարչի խոսքով` մենք ինքներս պետք է ունենանք միջավայր, որ անկախ նրանից, թե ինչ է կատարվում […]

Չպիտի թույլ տանք. Արման Նշանյանի “Հայր մեր”-ը /վիդեո/

Այսօրվանից  սկսվում է Մեծ Պահքը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կայացավ  օպերային երգիչ Արման Նշանյանի “Հայր մեր” հոլովակի շնորհանդեսը: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սրբազանը նշեց, որ ամեն գործ օրհնվում է աղոթքով, քանի որ բոլոր ճանապարհները մեզ տանում են Աստծո մոտ: Երգիչ, դերասան, ռեժիսոր Արման Նշանյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի