13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Պահանջել են վճարել չտրամադրած ինտերնետի դիմաց. ՏՄՊՊՀ-ն քննում է

ՏՄՊՊՀ այսօրվա նիստում քննարկվեց ”Ղ-Տելեկոմ”,”ԱրմենՏել” եւ ”Օրանժ Արմենիա” ընկերությունների դրսևորած անբարեխիղճ մրցակցության հարցը: Բազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժման մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում:

Վերոհիշյալ ընկերությունների գործնեության հետ կապված սպառողների շրջանում դիմումներ և բողոքներ են եղել, որոնց համաձայն՝ չստացված ծառայությունների համար ընկերությունները ստիպել են վճարումներ անել, պնդելով, որ ծառայությունների համար համապատասխան պայմանագիր են ստորագրել:

ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ Հայկ Վարդանյանի դիտարկմամբ՝ բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է:

Մանրամասները` քիչ անց տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ