18 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեր եւ սպասում. Արցախում նկարահանված ֆիլմը կներկայացվի Կաննի փառատոնում

Cinefondations Festival De Cannes ընկերությունը հրապարակել է 15 ռեժիսորների անունները, որոնց ֆիլմերը մայիսին կցուցադրվեն Կաննի միջազգային փառատոնում։ Ընտրված ֆիլմերի շարքում է Նորա Մարտիրոսյանի Territoria (երկրամաս) ժապավենը, որ նկարահանված   է Արցախում:  Տեղեկացնում է ”Հորիզոն”-ը: Գլխավոր դերակատարների՝ ֆրանսացի Ալենին, Ղարաբաղցի 8-ամյա Էդգարին և 15-ամյա Մանուին միացնում է  մեկ գլխավոր զգացական վիճակ. սպասում։ Սպասում՝ Ստեփանակերտի օդակայանի բացման, սպասում՝ […]

Ոստիկանապետը Աստվածաշունչ նվիրեց Քաջարանի քաղաքապետին /վիդեո, ֆոտո/

Մարտի 13-ին Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արժանացավ Քաջարանի  քաղաքապետարանի “Արցախյան ազատամարտ” ոսկե մեդալի: Իր հերթին ոստիկանապետը “տակ” չմնաց. նա շնորհավորեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանին ծննդյան օրվա առթիվ եւ նվիրեց Աստվածաշունչ: Ի դեպ, Վարդան Գեւորգյանը Գասպարյանի մարտական ընկերն է: ՀՀ ոստիկանապետի սյունիքյան այցի մանրամասները մեր գործընկեր՝ “Խուստուփ ԹԻՎԻ”-ի տեսանյութում:

“Միմին” օգնում է՝ գոյատևել /վիդեո/

Չգիտես ինչու վերջերս շների թեման մեր խմբագրությունում ակտիվացել է: Այսօր էլ “Միմին” էր Henaran.am-ի խմբագրություն: Նա ծաղկեզամբյուղը դրեց դռների մոտ և կամացուկ հաչաց: Թե ինչ էր ուզում ասել Միմին` լավ չհասկացանք, բայց քիչ հեռվում կանգնած տղամարդը, որը հավանաբար նրա տերն էր ասաց. “Աշխարհի ամենալավ շնիկն է Միմին, նա 4 տարեկան է և արդեն 2 տարի ինձ […]

Մարտի 22-ին մայդանը չի՞ բացառվում

՛՛Չեմ կարծում, որ դրանով է պայմանավորված, չեմ էլ բացառում: Բոլոր դեպքերում մեր գործողությունները չեն կասեցվելու, անկախ նրանից նիստեր կլինեն, թե ոչ և Ազգային ժողովի ամբիոնի օգտագործման տարբեր ձևեր կան, այդ թվում արտահերթ նիստ հրավիրելը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով տեսակետը, թե ԱԺ նիստերի օրերը փոփոխվել են, քանի որ փորձում են […]

Վլադիմիր Գասպարյանը հասավ Սյունիք /ֆոտո/

Հ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Սյունիք կատարած այցի շրջանակում նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում, այնուհետեւ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Վ. Գասպարյանը հանդիպում ունեցավ մարզպետ Վահե Հակոբյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների եւ կրթական հաստատությունների տնօրենների հետ: ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը ողջունեց ոստիկանապետի այցը Սյունիքի մարզ, նշելով, որ […]

Ի՞նչ սպասել Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից

“Բարգավաճ Հայաստան”  կուսակցությունը հանդիպեց ԱԺ ոչ կոալիցիոն, ընդդիմադիր 2 քաղաքական ուժի հետ, հաջորդ հանդիպումը լինելու է “Ժառանգություն” կուսակցության հետ: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վաղը կքննարկվեն հանդիպման մանրամասները: Հանդիպմանը ներկա կլինի արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը: “Ինչ վերաբերվում է մասնակիցների անուններին, այս պահին հստակ չեմ կարող ասել:Վաղը ամեն բան կհստակեցվի”,-նշեց Արմեն […]

Ռոստովում երկրորդ անգամ ելույթ է ունեցել Յանուկովիչի նմանա՞կը /ֆոտո/

Ուկրաինացի պատգամավոր Տարաս Չորնովոլը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ կասկածանքով է վերաբերվում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտնվելուն Ռոստովում, որտեղ մարտի 11-ին նա երկրորդ անգամ ելույթ ունեցավ։ Իր խոսքը Յանուկովիչը սկսել էր հայտարարությամբ, որ չնայած իր մասին տարատեսակ լուրեր են պտտվում, բայց ինքը ողջ է: Սակայն Չորնովոլը հայտարարել է, որ ելույթ ունեցողը Յանուկովիչը […]

Մենք Լոնդոնի մասին գիտենք…

 ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, խոսելով ՛՛Ավտոմոբիլային տրանսպորտի մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի մասին, նշեց.՛՛Նախաձեռնությունը դրական է արված, որովհետև ակնհայտ է մի բան՝ հին ձևով չենք կարող շարունակել, ինչ-որ բան պետք է փոխվի, առաջին քննարկման ժամանակ՛՛:  Բագրատյանը շարունակեց, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, երբ քննարկվում էր այս նախագիծը, ինքը մի […]

Հիմա էդ մարդը կրակն է ընկե՞լ

”Մենք ինչի մասին խոսում ենք, քաղաքական շահարկումներ են լինում՛՛,-այսօր ԱԺ նիստում, խոսելով  ՛՛Ավտոմոբիլային տրանսպորտի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի մասին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: ՛՛Ի՞նչ ենք ուզում էս օրենքով: Ասում ենք՝ մարդիկ լիցենզիա են վերցնում, չարչարվում են, դրանից հետո նոր գնում են, մրցույթի են մասնակցում, էդ մրցույթում դառնում են հաղթող. […]

Քաղաքաշինության նախարարը վերակենդանցման բաժանմուքո՞ւմ է

Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գտնվում է “Նաիրի”  բժշկական կենտրոնում: Այս մասին Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում  ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Գնունին նշեց, որ նախարարը պարզապես եկել է պլանային հետազոտման և նրա առողջության հետ կապված որևէ լուրջ խնդիր չկա: Բժիշկը հերքեց նախապես տարածված տեղեկատվությունը, թե նախարարը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է վերակենդանացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի