27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Հիմա էդ մարդը կրակն է ընկե՞լ

”Մենք ինչի մասին խոսում ենք, քաղաքական շահարկումներ են լինում՛՛,-այսօր ԱԺ նիստում, խոսելով  ՛՛Ավտոմոբիլային տրանսպորտի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի մասին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: ՛՛Ի՞նչ ենք ուզում էս օրենքով: Ասում ենք՝ մարդիկ լիցենզիա են վերցնում, չարչարվում են, դրանից հետո նոր գնում են, մրցույթի են մասնակցում, էդ մրցույթում դառնում են հաղթող. հիմա ասում ենք՝ էդ լիցենզիան հանում ենք, գնացեք, մրցույթի մասնակցեք, ով հաղթեց, նա էլ տուրքը կվճարի, կշարունակի աշխատել՛՛,-բացատրեց պատգամավորը:

Վերջինս նշեց, որ ցանկացած աշխատանք կատարվում է մրցույթով, որոնք մրցույթով չեն կատարվում, դժվար են, այս պարագայում ՏԻՄ-ն ստեղծում է համապատասխան մարմին, իրականացնում իր միջոցով: ՛՛Եկեք, մտածենք՝ Տարոն Մարգարյանն ինչի է սա անում, հիմա էդ մարդը կրակն է ընկե՞լ. 2012-ին եղել է 27 երթուղի, որտեղ 18 մրցույթ է հայտարարվել , որևէ մեկը չի մասնակցել, 2013 թվականին 17 երթուղիներում 7-8 մրցույթ է եղել, որևէ մեկը չի մասնակցել. չեն ուզում էդ գնով, չեն ուզում գնան, բոլորն ուզում են գնան հրապարակ ու մեջտեղ, ստեղից մեծ-մեծ խոսելու փոխարեն որևէ մեկդ գնացեք, էդ երթուղիներից որևէ մեկը վերցրեք, շահագործեք՛՛,-առաջարկեց նա:

Շարունակելով Այվազյանն ասաց. ՛՛Հիմա եկեք՝ որոշենք՝ ոնց ա լինելու: Ասում ենք՝ պարոն քաղաքապետ, մի արա էդ ծառայությունը: Է, տենց լինի, Սովետաշեն պիտի ավտոբուս չգնա, որովհետև ձեռ չի տալիս …Տեղական ինքնակառավարման խնդիրն իր համայնքի ազգաբնակչությանը ծառայություն մատուցելն է: հիմա այս մարդկանց տվել ենք այդ իրավասությունները, շատ կներեք, համայնքի ավագանին մենակ քաղաքական մեծամասնությունը չի, համայնքի ավագանին, ես էլի եմ ասում, այնտեղ նստած են բոլոր ներկայացուցիչները, որոնք ստացել են համապատասխան ձայներ: Շատ եք ուզում՝ 119 երթուղի մրցույթ դնելու ժամանակ համարձակություն կունենաք, կասեք՝ այս մի երթուղու մրցույթին դու, այս մեկն էլ էս մրցույթին մասնակցի՛՛:

Այվազյանը հասկանում է՝ գտնվում են ՀՀ ԱԺ ամբիոնում և ցանկացած ելույթի տակ պետք է քաղաքական ենթատեքստ լինի, սակայն, հավատացրեց՝ այսօր իրենք իրենց խնդիրներն են բարձրացնում, այդ աշխատանքները պետք է կատարվեն: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ