13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հակոբյանը ՀՀԿ-ին առաջարկում է դառնալ իրենց համագործակցության 5-րդը

՛՛4 ոչ իշխանական ուժերն իրենց համախմբմամբ որևէ մեկին չեն պատարասատվում ուղարկել քաղաքական աղբանոց, ոչ էլ որևէ մեկն է պատրասատվում մեզ ուղարկել, ուղղակի ընդդիմությունը պայքարում է այսօր հանրապետությունում իրավիճակ փոխելու համար՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցնների ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Ըստ պատգամավորի՝ իշխանությունն իրականում ամեն ինչ անում է, որեսզի խոչընդոտի այս չորս ուժերի համագործակցությունը։ ՛՛Հասականում ենք իշխանությունների մտահոգությունը, որովհետև անկախ նրանից, թե այս չորս ուժերն ինչ ձևակերպում կտան համագործակցությունը, նրանցից ոմանք ամբողջական իշխանափոխություն կպահանջեն, ոմանք կասեն, որ այս պահին տակտիկական առումով ավելի ճիշտ կլինի դնել կառավարության հրաժարականի հարցը, բայց շատ լավ հասկանում են, որ նաև արտախորհրդարանական ուժերի ու քաղաքացիական մասի համագործակցությամբ է դա՛՛։

Հակոբյանը նաև խորհուրդ տվեց իշխանությանը: ՛՛Ճիշտ գնահատի իրավիճակը և դառնա հինգերորդը այս համագործակցության։ Բայց իշխանությունը ցավոք որևէ մեսիջ չի ուղարկում, որ պատրաստ է, և ամեն կերպ նաև խոչընդոտելով համագործակցությանը, ամեն կերպ ձգտում է պահել իշխանությունը՛՛:

Իսկ թե ինչ միջոցներով են պատկերացնում ամբողջական իշխանափոխությունը, Ռուբեն Հակոբյանը նշեց, թե ՛՛անշուշտ խորհրդարանի պատերից ներսում չէ՛՛ և ըստ էության միասնական օրակարգը պատկանում է հասարակությանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ