21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“Հանրապետականը” քաղաքապետի թեկնածուներ է ունենալու Գորիսում եւ Ջերմուկում /վիդեո/

ՀՀԿ  Գործադիր մարմնի հերթական նիստի այս անգամ երկար տեւեց` մոտ 2 ժամ: Ինչպես նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադարձ է կատարվել մարտի 9-ին մի քանի համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին:

“40 համակնքներում տեղի են ունեցել համայնքապետի ընտրություններ, որոնցից 28-ում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները: Մեկ համայնքում ընտրվել է ՀՅԴ թեկնածուն, 3-ում՝ ԲՀԿ-ն, մնացած 8-ում՝ անկուակցականները, բայց ընտրությունից հետո անկուսակցականներից չորսը ցանկություն են հայտնել ամդամակցել ՀՀԿ-ին”,-ասաց նա: Հունիսի 8-ին Գորիսում եւ Ջերմուկում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ եւ ՀՀԿ-ն առաջադրելու է իր թեկնածուներին:

Նիստում  քննարկվել են  նաեւ մարտի 29-ին կայանալիք միջազգային գիտաժողովի վերաբերող հարցեր:

“Գիտաժողովի հիմնական նպատակն է Մաքսային միությանն անդամագրելու պատճառների եւ սպասվելիք արդյունքների մասին խոսելը”,- ասաց Շարմազանովը:

Մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ