19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գտնվել է Սեւ ջրում ջրասույզ եղածը

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, մարտի 14-ին, ժամը 08.35-ին Ռանչպար գյուղի Մեծամոր գետում վերսկսվել են քաղաքացի Ա. Խ.-ի որոնո­ղական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), փրկարարական ջոկատը (6 փրկարար, 1 ջրասուզակ), եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը (9 ջրափրկարար):

Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ 36 աշխատակից, ՀՀ ոստիկանության Մասիս քաղաքի ՈԲ 2 աշխատակից: 

Ժամը 15.35-ի դրությամբ գետից մոտ 800 մ հեռավորության վրա հայտնաբերվել է Ա.Խ.-ն, ում ՃԿԿ օպերատիվ խմբի պարամեդիկը ցուցաբերում են համապատասխան բուժօգնություն:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին, ժամը 16.26-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ “Սեւ ջուր” կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում է, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով:

Ժամը 20.20-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ