02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հավատա՞նք circle.am-ի մոդեռատորներին

Մեկ օր է գործարկվել է circle.am-ի նորացված տարբերակը, որի շուրջ արդեն կարծիքներ են հնչում: Օգտատեր, ծրագրավորող Հրաչ Շահվերդյանն անդրադարձել է վերափոխված circle.am-ի աշխատանքին, նշելով. “Եվ այսպես արդեն մեկ օր աշխատում է նոր circle.am-ը. Փորձեմ գրեմ իմ կարծիքը նոր համակարգի մասին:  1. Նախ ամբողջությամբ կողմ եմ Հայկական ցանցը մաքրելու անորակ կայքերից եւ կոնտենտից, եւ հուսով եմ որ […]

Բավական ակտիվ է համագործակցությունը Հայաստանի ԱԺ-ի եւ Եվրախորհրդարանի միջեւ. Է. Շարմազանով

 “Մենք պատրաստ ենք շարունակել քաղաքական բարեփոխումները, որոնք Հայաստանն ավելի ժողովրդավարական կդարձնեն”,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը այսօր տեղի ունեցած ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստում: Նա նշել է, որ այդ բարեփոխումների արդյունքում, ակնհայտ է, որ շահել է Հայաստանի հասարակությունը: “ԵՄ-ն եղել եւ մնում է Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը: Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված փաստաթուղթը […]

Նախագահը պրոբլեմ կունենա /վիդեո/

  ”Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տեղի կունենա այն պահին, երբ տեղի կունենա: Քանի դեռ տեղի չի ունեցել, հուսախաբ մի եղեք, մի սպասեք, որ մենք առաջնորդվելու ենք ձեր ցանկություններով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չընդգրկվեց այս ԱԺ քառօրյայում: Արսենյանը շեշտեց, որ ԱԺ ոչ […]

Ուկրաինայում դեռևս անհանգստությունների ալիքը մարված չէ

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, հասարակական,  քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը և քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը գնահատական տվեցին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին և փորձեցին կանխատեսումներ անել հետագա զարգացումների մասով: “Ուկրաինայում բավականին հետաքրքիր են զարգանում իրադարձությունները: Անդրադառնանք այն փաստին, որ  ընդդիմությունը փաստացի մինչ օրս ընդգծված առաջնորդ չուներ և դա կարող է բերել մրցակցության […]

Հայտնի միլիարդատիրոջ կնոջը ձերբակալել են մատանի գողանալու համար /ֆոտո/

Կիպրոսի ոստիկանությունը ձերբակալել է ռուս հայտնի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւի կնոջը: 48-ամյա Ելենա Ռիբոլովլեւային մեղադրում են 25 միլիորն դոլար արժողությամբ մատանու գողության մեջ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Օլիգարխի կնոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրել շվեյցարական Bolton Trustees զարդերի խանութը: Հայտարարության համաձայն` Ելենան 2009 թվականին վարձով իրենցից վերցրել է 25 միլիոն դոլար արժողությամբ մատանի եւ այդպես էլ չի վերադարձրել:

՛՛Տա Աստված` սխալվեմ … ՛՛

Վերջերս շատ խոսեցինք այն մասին, որ 2014թ. հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակը ստուգելու և ժամկետանց սննդամթերքի օգտագործումը բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարականով ստուգայցեր են իրականացվել Երևանի 5 վարչական շրջանների 21 մանկապարտեզներում, և տարբեր պատճառներով 38 անգամ մանկապարտեզներից սնունդը ետ է վերադարձվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժնի պետը հրապարակավ հայտարարեց, որ մթերքների՝ մանկապարտեզներից ետ վերադարձնելու պատճառը նրանց ժամկետանց կամ […]

Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրարշավը

Ուկրաինայում այսօր` փետրվարի 25-ին, մեկնարկել է մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընտրարշավը, գրում է РИА Новости-ն:  Այսօր սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը, ինչը կտեւի մինչ մարտի 30-ը։ Թեկնածուները կարող են առաջադրվել կուսակցություններից կամ էլ ինքնաառաջադրման եղանակով։  Հիշեցնենք, որ Գերագույն ռադան փետրվարի 22-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել, քանի որ նախագահ Վիկտոր Յանուկովիչն […]

Նայած ում համար ինչն է տեսանելի

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը տեսակետներ ներկայացրին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ՀՀ կառավարության հրաժարականը պահանջելու նախաձեռնության վերաբերյալ: ՀՀԿ պատգամավորը ընդդիմադիր ուժերի պահանջը համարեց` հեռանկար չունեցող գործընթաց: “Մեզ համար, այսինքն խորհրդարանական մեծամասնության և  ՀՀ նախագահի համար շատ ավելի տեսանելի է կառավարության աշխատանքը և ՀՀ նախագահը ինքն […]

Henaran.am-ը դադարեցնում է

Հարգելի, ընթերցող, քանի որ ի սկզբանե ՛՛Հենարան՛՛-ը մասնակցել է circle.am համակարգին թրաֆիկի ռեյթինգը պարզելու նպատակով եւ այժմ կայքերի թրաֆիկի ռեյթինգ այլեւս չի տրամադրվելու, Henaran.am-ը դադարեցնում է իր մասնակցությունն այս համակարգին: Ինչպես հայտնում են circle.am-ից այսուհետ կատարվելու է կայքերի որակական վարկանշավորում: Վերապահումով մոտենալով որակական վարկանշավորման ընտրված տարբերակին, զերծ ենք մնում նոր համակարգի վերաբերյալ գնահատականից, քանի որ այն սուբյեկտիվ է, ինչպես circle.am-ի նոր համակարգի […]

Նաիրիտցիները ցույց չե՞ն անի

“Նաիրիտ” գործարանի աշխատակիցների շահերը արտահայտող “Կամք” քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. “ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը ցույց չի կազմակերպելու: ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը ողջունում է “Ռոսնեֆտ” ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում և հնարավորություն ընձեռեն “Նաիրիտ” գործարանի աշխատակիցներին ունենալ աշխատանք` նոր կառուցվելիք գործարանում: Այդ իսկ պատճառով ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը, ժամանակավորապես դադարեցնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի