24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ

Երեկ աշխատանքային այցով Սյունիքի մարզում  էր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում, ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող  կաթի վերամշակման արտադրամասի  գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ: Այստեղ արտադրվում  են  Լոռի և Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում  է  ինչպես սեփական արտադրության, այնպես էլ […]

“Երբ սիրիահայը դուրս է գալիս Սիրիայից, իր առաջին հենման կետը Հայաստանն ու Արցախն է”

Հալեպի ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Քեսաբում տեղի ունեցող իրավիճակից, ասել է, որ ի վերջո քեսաբցիները կվերադառնան իրենց բնակավայր, բայց այն ժամանակ, երբ տարածաշրջանն ապահով լինի: Նա նշել է նաեւ, որ Լաթաքիայում մեր հայրենակիցները իշխանությունների պաշտպանության տակ են, բայց անհանգիստ են, որովհետեւ թողել են իրենց տները և […]

“Կառավարությունը ծրագրեր է գողանում ու գրանտ շահում”

ՀՀ վարչապետի եւ նրա աշխատակազմի հրաժարականը ոչ միայն խորհրդանական 4 ուժերն են պահանջում, այլ ավտոներկրողներն ու փոխադրողները: Նրանք կանգնել են անլուծելի խնդրի առաջ: Ըստ կառավարության որոշման, ավտոմեքենա ներկրելուս մաքսազերծումը անելու են մրցույթում շահած բրոքերները՝ որոշակի գումարի դիմաց: “Էդ ինչ ավելորդ ծախսեր են, ու էն դեպքում, որ ասում է, քո բրոքերը չի կարա, իմը պիտի լինի”,-ասաց […]

Արվեստագետների ուղերձը՝ Օպերայի և Բալետի թատրոնի ճակատագրի շուրջ

Մենք` հայ ազգի մշակույթի գործիչներս, դիմում ենք այն բոլոր մարդկանց, ովքեր անտարբեր չեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ճակատագրի հանդեպ: Ինչպես գիտենք, թատրոնն այժմ կանգնած է ղեկավար ընտրելու խնդրի առջև, որից կախված է ո՛չ միայն իրենից ազգային արժեք ներկայացնող Հայաստանի Հանրապետության կարևորագույն ակադեմիական մշակութային կոլեկտիվի գոյությունն ու զարգացումը, այլև մեր մշակույթի […]

“Գող Էրդողանի կերակրած մարդասպաններն են մեզ վրա հարձակվում”. սիրիացի առաջնորդ

Քեսաբի ու Լաթաքիայի վրա զինված գրոհներ իրականացրածիսլամիստ արմատականների դեմ պայքարող «Դիմացկուն Սիրիա» շարժման առաջնորդ Միհրաչ Ուրալը հերքել է իր մահվան մասին թուրքական մամուլում տարածված ստահոդ լուրերը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Բիր Գյուն» թերթի թղթակցի հետ զրույցում Ուրալը նշել է, որ իրենք մինչև վերջ մարտնչելու են հակակառավարակն ուժերի դեմ և պաշտպանելու են խաղաղ բնակչության անվտանգությունը: «Այս պահին մենք պայքար ենք մղում Թուրքիայի իշխող կուսակցության (ԱԶԿ – KP) և արևմտյան իմպերիալիստական ուժերի կողմից սնվող ջիհադականհրոսակախմբերի դեմ: Մեզ վրա հարձակվում են գող Էրդողանի կերակրածմարդասպանները»,- ասել է Ուրալը: Վերջինս հայտնի է որպես քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մերձավոր շրջապատի […]

Րաֆֆին կլռի, բայց

“Ժառանգություն” կուսակցությունը մարտի 28-ին ստեղծելու է միասնական հրապարակ, որտեղ միավորվելու են բոլոր այն քաղաքական եւ քաղաքացիական ուժերը, որոնք պատրաստվում են վերջ դնել երկրում ստեղծված այս հակասահմանադրական իրավիճակին: Այս մասին լրագրողներին ասաց կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով սակայն չբացահայտեց ձեւաչափը: Ըստ ժառանգականի, միասնական հրապարակը ստեղծելը ակտուալ է, հատկապեսսեպտեմբերի 3-ից հետո, երբ երբ Հայաստանի արտաքին քաղաքականության […]

Սիրիայի դեպքերը տարհանեցին Քեսաբը

“Ժառանգություն” կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Սերիայում տեղի ունեցած դեպքերը պիտի ստիպեր, որ Հայաստանը իր հնարավորությունների սահմաններում աջակցեր մեր հայրենակիցներին, սակայն չարվեց, եւ ասյօր Քեսաբի տարհանմանը հասանք: Ըստ նրա ամբողջ աշխարհն մտահոգված է, բայց Հայաստանը միայն բարոյապես է աջակցում:  “Ասում են, Ղարաբաղում վերաբնակեցնենք: Դա ծայրահեղ,  հաստատ ոչ ամենալավ տարբերակն է, այնտեղ դեմոգրաֆիական խնդրի […]

Ցրտահարության վտանգ կա. գյուղատնտես

Կլիմայական ներկայիս վիճակը մտահոգիչ է գյուղատնտեսության համար: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: “Բնության այս վիճակը անհանգստացնում է մեզ: Տարիների փորձը մեզ ցույց է տալիս, որ երբ գարունը շուտ է սկսում, ցրտահարության վտանգը այգիներում մեծանում է: Ոչ մեկը չի կարող երաշխիք տալ, որ եղանակը որոշ տեղերում զրոյից ցածր չի […]

Նոր ավտոկայանատեղիներ

Մարդատար տաքսի մեքենաների անվճար կայանատեղերի թիվը կհասնի 75-ի: Հաշվի առնելով մարդատար տաքսի մեքենաների պահանջարկի ու տաքսի ծառայությունների թվաքանակի աճը, ինչպես նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության խնդրանքը Երևանի քաղաքապետարանին նոր կայանատեղեր կահավորելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որում ընգրկվել են քաղաքապետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուներ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը և ՛՛Ավտովարորդների պաշտպանության լիգա՛՛ միության նախագահը: Երևանի քաղաքապետի խորհրդական […]

Շոկ. պանրի գործարանի աշխատակիցները լողացել են կաթով, որից հետո պանիր են պատրաստել /ֆոտո, վիդեո/

Օմսկում տեղի պանրի գործարաններից մեկի աշխատակից Արտյոմ Ռոմանովը “Վկոնտակտե” սոցցանցի իր էջում տեղադրել է լուսանկարներ, որոնցում գործարանի աշխատակիցները լողանում են տարրաներում, որոնք լցված են կաթով:   Համաձայն լուսանկարների` նրանք այն տարրաներում են, որոնց մեջ պանիրն է պատրաստվում: Ընդ որում, նկարներից մեկում երեւում է, ինչպես է աշխատակիցներից մեկը հանում իր շալվարը, տեղեկացնում է СуперОмск-ը` նշելով, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի