18 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաագայում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը զրուցել են

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում  հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրույց են ունեցել. “Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները զրույց են ունեցել”,- գրել է նա:

Սահակաշվիլին չի ցանկացել ներկայանալ հարցաքննությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի ցանկանում ներկայանալ երկրի գլխավոր դատախազություն՝ հարցաքննության, ուր նրան կանչել են իբրեւ վկա միաժամանակ 10 քրեական գործի շրջանակում, տեղեկացնում է ДНИ.ru-ն:   Հարկ է նշել, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սպառնացել էր, որ չներկայանալու դեպքում նախկին նախագահի նկատմամբ հետախուզում կհայտարարվի: Հարցաքննությունը նշանակված էր այսօր` տեղի ժամով 13։00-ին։

Ինչպես պաշտպանել պտղատու այգիները ցրտահարումից. գյուղնախարարության խորհուրդը

Համաձայն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում միչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճաններ կարող են գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին: Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում […]

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերով կարող են զանգահարել գործող թեժ գծերի հեռախոսահամարներով

Երևանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից  առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին ծանոթանալու և բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են  թեժ գծի հեռախոսահամարներ: Ըստ այդմ, յուրաքանչյուր աշխատանքային օր, առանց ընդմիջման,  ժամը 09։00-18։00, կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի 010-514-152, 010-514-187, 010-514-236 հեռախոսահամարներով: Աշխատանքային […]

Հովիկ Աբրահամյանը սաստեց

՛՛Իրոք ցավ եմ ապրում, որ նման  քննարկում է կազմակերպվում՛՛,- Կառավարության ներկայացրած ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ քննարկման ժամանակ ԿԳՆ Արմեն Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանի ու Նաիրա Զոհրաբյանի հետ բանավեճերից հետո, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Խոսքը մասնավորապես ուղղված էր քննարկումը նման ձևով անցկացնելու նախաձեռնողներին։ ՛՛Նախաձեռնողներին, ովքեր մեզ պարտադրում են նման […]

Սրտիս ցավ տվեց, այս ի՜նչ օրն են հասել. Հ. Նաղդալյան

Ներկայացնում ենք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույց` վերջին ներքաղաքական զարգացումների շուրջ:  -Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս կգնահատեք  “հրաշալի քառյակի” նոր զարգացումները, մասնավորապես նկատի ունենալով ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի  այսօր ԱԺ նիստում նեղսրտած արված հայտարարությունը և, թե մոռացեք “հրաշալի քառյակ” բառը, մենք հրաշալի քառյակ չենք, այլ քաղաքական տարբեր ուժեր, որոնք համագործակցում են քաղաքական կոնկրետ խնդիրների շուրջ: – Արդեն նկատելի է, որ այս համագործակցությունը ճաքեր է տալու, և եթե այսպես շարունակվի,  Ձեր նշած […]

9 թեկնածուների մեջ կա՞ Հասմիկ Պողոսյանը

Ապրիլի 4-ին  տեղի կունենա Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատորնի տնօրենի ընտրություններ: Այստեղ առաջին անգամ է տնօրեն ընտրվելու, քանի որ միշտ նշանակվում էր Կամո Հովհաննիսյանը: Թատերագետ Լեւոն Մութաֆյանի անդրադառնալով թեմային` մասնավորապես նշեց, որ այօրվա օպերայի թատրոնը չի կարելի համեմատել անցածի հետ: “Չկա ռեժիսուրյա, չկա խաղացանկ, բավարարվում են օպերայի համերգային համարներով”,-ասաց Մութաֆյանը: Ինքը, որպես թատերասեր,  հույսեր […]

Այստեղ՝ դերասանը կործանվում է…/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը անդրադարձան նաև շարունակ նոր տեմպեր արձանագրող գնաճին և դերասանների բավականին ցածր աշխատավարձին: Բաբայանը նշեց, որ դերասանները ստիպված մասնակցում են տարատեսակ միջոցառումների, ներգրավվում միջոցառումների մեջ: “Եթե դա միջոց է կատարելագործվելու, բայց հաճախակի ցավոք սրտի, այդ միջոցը քանի որ […]

Կասեցվում է օրենքը, որ գրանցված բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն

Մինչև 2015թ-ը կասեցվել է Կառավարության որոշումն այն մասին, որ ՀՀ-ում գրանցված բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն: Այսօր այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ՛՛Տարիներ առաջ մարդիկ իրենց մեքենաները վաճառել են և իրավական ամբողջ գործընթացը չեն իրականացրել: Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր մարդիկ վարչական պատասխանատվության սկսցին ենթարկվել՛՛,-ասաց նախարարն ու շարունակեց պարզաբանել. ՛՛Մարդիկ […]

Հայոց ցեղասպանության մասին ներկայացումը իրարանցում է առաջացրել Գերմանիայում

Գերմանիայի Կոնստանց քաղաքի պետական թատրոնում օրերս կայացել է Էդգար Հիլզենրատի ”Հեքիաթ մահից առաջ” վեպի հիման վրա ներկայացումը: Վերջինս 1915-ի հայերի ցեղասպանության մասին է պատմում: Թուրք ծայրահեղականները պրեմիերայի նախօրեին թատրոնից զայրույթով պահանջել են չեղյալ հայտարարել այն` պատճառաբանելով, որ իրենց պատմության մեջ նման դեպքեր տեղի չեն ունեցել: Բացի այդ, Կարլսրուե քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը խնդրել է ամեն ներկայացումից առաջ հանդիսատեսին տեղեկացնել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի