28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուբեն Բաբայանը հպարտ է իր դերասաններով, քանի որ նրանք դեմ են/վիդեո/

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը երբևէ չի վարանել արտահայտելու իր անվստահությունը պարտադիր կուտակային կենսաթոշակի օրինագծի նկատմամբ: 

Նա գտնում է, որ ժողովուրդը չի վստահում իշխանություններին և վերջիններս առաջնահերթ իրենց առաջ հարց պիտի դնեն այդ  վստահությունը վերադարձնելու ուղղությամբ:

“Ժողովրդի վստահությունը վերականգնելուց հետո կարելի է արդեն քննարկել այդ օրենքը, որովհետև այդ օրենքը ունի թերի կողմեր, մասնավորապես նրա  մեջ մտնող պարտադիր բաղադրիչը”,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց մտավորականը:

Նա նշեց, որ հպարտանում է իր դերասաններով, որոնք, իրենց պաստառներով և անմիջական ներկայությամբ մասնակցում են “Դ!եմ եմ” շարժման ակցիաներին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը լուրջ ջանքերի գնով առայժմ կոմպենսացնում է այն պահումները, որ պիտի լինեն իր դերասանների աշխատավարձից:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ