18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սողանքների հետեւանքով 176 մարդ է անհետ կորել /ֆոտո/

ԱՄՆ-ում սողանքների հետեւանքով 14 հոգի է մահացել, ավելի քան 176 հոգի անհետ կորած է համարվում: Վաշինգտոնի նախանգում արտակարգ դրություն է հայտարարվել: Տեղի իշխանությունները ակտիվ կերպով իրականացնում են անհետ կորածների փնտրման աշխատանքներ: Սողանքների հետեւանքով 30 տուն է քանդվել:

Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունը ՛՛Հարսնաքարի՛՛ գործով դատավարության ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը ՛՛Հարսնաքար՛՛-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Մեղադրյալների հարազատների կողմից անեծքներ և վիրավորական խոսքեր էին ուղղվել տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանին։ Այս և մնացած դեպքերում (այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին առնչվող գործով), ցավոք, փաստաբանները (ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմի) նույնացվում են իրենց վստահորդների հետ։ […]

Գալուստ Սահակյանն արտասանեց, ԲՀԿ-ն լքեց դահլիճը, Արգամիչը ՛՛սաստեց՛՛

”Ամբողջ սցենարը հետևյալն է, որպեսզի մի յոթ-ութ հոգի էս ամբիոնից խոսեն, խոսում-հեռանում էին, խոսում-հեռանում, ինչ լավ է, որ իմ ելույթը հիմա համընկավ: Աշխատելու եմ համարժեքից ցածր պատասխաններ տալ”,-Ազգային ժողովում այսպես իր ելույթն սկսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նշենք, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններն առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի արագաչափերի, կարմիր գծերի […]

Գերիների հայրենադարձման հարցը հրատապ է

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Սահմանագիծը հատած ու Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնված Հայաստանի երկու քաղաքացիների` Հակոբ Ինջիղուլյանի ու Արսեն Խոջայանի մասին Ադրբեջանից նոր տեղեկություններ չեն հրապարակում: Մի պահ, կարծես, Ինջիղուլյանի` երրորդ երկիր տեղափոխումը շատ մոտ էր թվում, սակայն առ այսօր, նրա հարցը մնում է չլուծված: Ադրբեջանում գտնվող ռազմագերի հայրենադարձման կամ […]

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչը անհանգստացած է ընտանիքի անվտանգության համար

Երեկ, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց “Հարսնաքարի” գործով ամբաստանյալների վճիռները:  Դատավճռի հրապարակման կեսից ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը սկսեց հայհոյել դատարանին,ավելին նա սպառնալիքների տեղատարափ ուղղեց տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի ուղղությամբ: Մոր բարձրացրած աժիոտաժի ընթացքում  ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը  փորձեց ճեղքել ոստիկանների շարքը եւ փախուստի դիմել: Սակայն […]

Անդրանիկ Մարգարյանը թողեց մի փոքրիկ դրախտավայր /վիդեո/

Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը հարգելու էին եկել  նրա կուսակցական, մարտական ընկերները, հարազատները, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Արդեն 7 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը; Մատուցվեց հոգեհանգստյան պատարագ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ […]

Մնա չափիդ մեջ ու մի խառնվիր մեծերի գործերին՝ ֆինանսների նախարարին

՛՛Վարորդների մոտ վերաբերումքն այնպիսին է, որ գործ ունենք թալանի հետ: Մեր բոլորի շահերից է բխում, որ այդ վերաբերմունքը փոխենք, բայց դա հենց այդպես չի լինում: Անհրաժեշտ է քննարկել շահագրգիռ ձևով, հարցերի մասին ըստ էության խոսել՛՛,-այսօր Ագային ժողովում ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկած կարմիր գծերի, արագաչափերի տուգանքների դաշտն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ կարծիք հայտնեց […]

Կուտակայինի ճակատագիրը կարժանանա խորհրդային բանկերում տաս միլիարդի խնայողություններ կորցնելու վիճակին. Կոմկուսի ղեկավար

Հայաստանի Կոմունիստական կուսակցության  առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը այսօր “Հենարան”  ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց կոմունիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական ուժերի, սոցիալ-տնտեսական վիճակի մասին: “Նախորոք ես ասեմ , որ խայտառակ վիճակ գոյություն ունի: Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ բնակչությունը հիմնականում քաղցած է: Ներդրումներ չեն արվում, շուրջ 200 հազար մարդ երկրից հեռացել է: Պետությունը ունի 5 միլիարդից ավելի արտաքին […]

ԼՂ հարցով գագաթաժողով կանցկացվի. ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Հաագայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, և իրենք ըստ էության համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողով անցկացնելու մասին: Ուորլիքը գրել է, որ մնում է ճշտել ամսաթիվը: 

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2014 թ. մարտի 31-ից գործարկվելու է Մ-3 ՛՛Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի Հանրապետության սահման՛՛ միջպետական նշանակության ավտոճանապարհի 26.2-րդ կմ հատվածում (Արմավիրի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածք) տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով), որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի