23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհրդավոր մթնոլորտը պարզելու համար առաջարկում են հանձնաժողով ստեղծել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ին ներկայացրեց ոչ իշխանական ուժերի կողմից ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հանձնաժողով ստեղծելու առաջարկը: ՛՛Ոչ իշխանական չորս խմբակցություններն առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ բացահայտելու, թե ինչպես է գազի 300 մլն դոլար պարտքը կայացել, և ինչպե՞ս է ստեղծվում գազի գինը, ինչպե՞ս է առաջացել մանրամեծածախ գնի և սպառողների […]

Փորձո՞ւմ եք փրկել օրենքը

՛՛Փորձում եք փրկել այդ օրենքը. Ի՞նչ եք ուզում, ուզում եք հա՞րկ բարձրացնեք՛՛,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով ՛՛Պարտադիր կուտակային կենսաթոշակային՛՛ համակարգի մասին: Բագրատյանի խոսքով՝ ապացուցվել է, որ Կուտակային կենսաթոշակների մասին նախագիծը որևէ կերպ չի կարող տեղավորվել ռեֆորմ բառի մեջ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց,  կիսում է իր գործընկերների այն կարծիքը, որ ՍԴ […]

Ուղեւորահոսքի զգալի աճ` նախորդ հունվարի համեմատ

2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ “Զվարթնոցում” ուղեւորահոսքն ավելացել է 15 տոկոսով: Եթե 2013թ հունվարին “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 112 443 ուղեւոր, ապա 2014թ հունվարի ցուցանիշը կազմում է 128 919 ուղեւոր: Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 11 տոկոս: 2014թ. հունվարին կատարվել է 1492 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1344 չվերթի համեմատ: Առավելագույն […]

Կիեւում եւս 4 մեքենա է այրվել /վիդեո/

Այս գիշեր Կիեւում եւս 4 մեքենա է այրվել, տեղեկացնում է РИАНовости–ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անցած շաբաթվա ընթացքում Կիեւում ավելի քան 20 մեքենա է այրվել, իսկ շաբաթ երեկոյան ոստիկանությունը ձերբակալել էր Վրաստանի 26-ամյա քաղաքացու, ով փորձել է մեքենա այրել: Բարբերախտաբար, 4 մեքենաների հրդեհման հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

Կողմերը փոխզիջման պատրաստակամություն չհայտնեցին. արաբագետ

Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ սիրիացի ժողովուրդը կանգնած է լրջագույն հումանիտար ճգնաժամի առջեւ: Արաբագետը նշել է նաեւ, որ “Ժնեւ-2” համաժողովում որոշակի արդյունք չարձանագրվեց, քանի որ կողմերը մինչեւ վերջ մնացին սեփական դիրքորոշմանը եւ փոխզիջման պատրաստակամություն չհայտնեցին: “Չարձանագրել, որ այսօր Սիրիայի տարածքում գոյություն ունի երրորդ ուժ, որը միջազգային ահաբեկչությունն […]

Լևոն Տեր–Պետրոսյանի ֆենոմենն ու ֆիասկոն /վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ՝ Լևոն Տեր Պետրոսյանին: 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: “Երրորդ Հանրապետության որևէ գործչի, բացի Լևոն Տեր–Պետրոսյանից, չի հաջողվել երկու տասնամյակի ընթացքում դառնալ համազգային երկու հուժկու շարժման առաջնորդ, խորհրդանիշ։ Սակայն նաև որևէ այլ գործչի չի հաջողվել նույնքան “հաջող” մսխել նույն այդ շարժումների պոտենցիալը, զրոյացնել դրանց […]

Կինոռեժիսորին սպանել է հարազատ որդին

Ռիո-դե-Ժանեյրոյի իր սեփական տանը նախօրեին սպանվել է հայտնի կինոռեժիսոր Էդուրադու Կոուտինյոն:  РБК-ի փոխանցմամբ` 80-ամյա ռեժիսորի վրա դանակով հարձակվել է նրա հարազատ որդին, ով հոգեկան հիվանդությամբ է տառապում; Հորը սպանելուց հետո որդին վիրավորել է մորը եւ փորձել ինքնասպան լինել: Մայրը նույնպես ծանր վիճակում է:

Սկսվել է թեկնածուների առաջադրումը. ընտրական կրքեր

Մարտի 9-ին Տավուշի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի,Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի 40 համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ 43 համայնքում էլ ավագանու անդամի ընտրություններ: Երեկվանից՝ փետրվարի 2-ից թեկնածուները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Առաջադրումը կշարունակվի մինչեւ փետրվարի 7-ը: Թեկնածուները կգրանցվեն մինչեւ  փետրվարի 12-ը: Նախընտրական քարոզարշավը փետրվարի 19-ից մինչեւ մարտի 7-ն է: Նշենք, որ մարտի […]

Անգելա Մերկելը` տարվա կին

Forbes Woman ամսագիրը 2013թ.-ի ամենաազդեցիկ կին է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, գրում է РИАНовости–ն:  Մերկելն արդեն չորրորդ անգամ է գլխավորում “ամենաազդեցիկ կանանց” վարկանիշային աղյուսակը։  Աղյուսակում ընդգրկվել են նաեւ Անջելինա Ջոլին, դքսուհի Քեյթ Միդլթոնը:

Կինոթատրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 5 մարդ է մահացել

Պակիստանի Պեշեւար քաղաքում կինոթատրոն է պայթել, ինչի արդյունքում 5 հոգի է մահացել, գրում է Associated Press-ը: Եվս 30 հոգի վնասվածքներ են ստացել: Պայթյունի պատճառը եղել են երկու ռումբերը, որոնք տեղադրված են եղել կինոսրահի նստարաններից մեկի տակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի