19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ղրիմի հանրաքվեն կարող է սպառնալ ԵՄ-ի անվտանգությանը. Բրյուսել

Բրյուսելը պաշտոնական դիրքորոշում է ներկայացրել, համաձայն որի` Ղրիմի հանրաքվեն սպառնում է ԵՄ-ի անվտանգությանը, քանի որ այն կարող է օրինակ դառնալ  Եվրոպայի այլ երկների համար ևս: Հայտարարվել է, որ “այդ սպառնալիքը չեզոքացվելու համար ԵՄ-ն պատրաստ է տնտեսական զոհաբերությունների գնալ, որոնք կարող են պատժամիջոցներ դառնալ ՌԴ-ի դեմ”,- տեղեկացնում է 5 канал-ը:

Տիկին Գրետան դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Սպարապետ Վազգեն  Սարգսյանի մայրը` տիկին Գրետան շարունակվում է մնալ “Նաիրի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց  առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին, հիվանդի վիճակը կայուն է: “Կտրուկ փոփոխություն չկա, դինամիկան դեպի բացասականը չի գնում, այդ իսկ պատճառով կարելի է արձանագրել դրական առաջընթաց”,-ասաց պ-ն Գնունին՝ ավելացնելով, որ դեռ շուտ է վերջնական եզրահանգման համար: Հիշեցնենք, որ […]

Մի ձեռքդ բռնում են, մյուսն ազատ թողնում, հետո վիզդ սկսում խեղդել. ՛՛Դեմ եմ՛՛-ը կդիմի ոստիկանապետին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Դեմ եմ”  քաղաքացիական նախաձեռնության անդամները խոսեցին ոստիկանների ապօրինի գործնեության մասին: Նրանք տեղեկացրին, որ հավաքում են փաստեր, լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ պարզորոշ երևում են ոստիկանների ոչ օրինաչափ գործողությունները: Հավաքված փաստերը շարժման անդամները պատրաստվում են ներկայացնել ՀՀ ոստիկանապետին: Մարտի 7-ին ՀՀ Ֆինանսների նախարարության մոտից բերման ենթարկված Հակոբ Արշակյանը նշեց, որ շարժման առաջին իսկ […]

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում`  Մարտի 11-ին, 12-ին` օրվա երկրորդ կեսին, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ. մարտի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-14-ը կնվազի 2-4 աստիճանով:   Երևանում՝ Մարտի 11-ին, 12-ին`օրվա երկրորդ կեսին, 13-ին ժամանակ առ […]

Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս. համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է արել Twitter-ի իր էջում` նշելով, որ իրենք հույս ունեն, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կրկին կհանդիպեն:  “Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս: Միայն նրանք կարող են զբաղվել խաղաղության հաստատման բարդ հարցերով”,- գրել է նա:

Բանակցում են հանրության մեջքի ետևում. պիտի պատասխանատվություն կրի

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը անդրադարձել է ընդդիմության գործելաոճին՝ մասնավորապես նշելով. “Մենք պահանջում ենք, որ իշխանությունները կրեն պատասխանատվություն իրենց արարքների համար, բայց ի սկզբանե պետք է պահանջենք, որ ընդդիմությունը կրի պատասխանատվություն, որովհետև անպատասխանատու ընդդիմությունը գալով իշխանության՝ անելու է այն ինչ այսօր անում են իշխանությունները: Չորս քաղաքական ուժերը հավաքվում են, բանակցում են հանրության մեջքի ետևում, չգիտենք ինչ […]

՛՛Գիժ՛՛ մարտ, ՛՛գիժ՛՛ սեր … կարկուտ տեղաց /վիդեո/

Չնայած օդերեւութաբանները նախազգուշացրել էին փոփոխական եղանակի եւ սպասվող անձրեւի մասին, սակայն, մեր համաքաղաքացիներից շատերը թերեւս չեն վստահել եւ տնից նախապատրաստված դուրս չեն եկել: Րոպեներ առաջ Երեւանում տեղաց անձրեւ, ինչին հետեւեց կարկուտ: Գարնան գալուստն արդեն անցյալում է, միայն թե գարնանային ՛՛գիժ՛՛ եղանակն ու տրամադրությունները ուժի մեջ են: Գարունը այնպես պայծառ է կրկին, Ուզում եմ մեկին քնքշորեն […]

Հերիք է ձեզ տեղին-անտեղին մեյդան-մայդան գցեք. նախկին փոխոստիկանապետ

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր պատին այսպիսի գրառում է արել. “Երկակի ստանդարտ` նույնիսկ եռակի, քառակի…Այնքան է գրվել, խոսվել, քննարկվել, որ շատերը հավանաբար զզվել են արդեն: Բայց այդպիսին է ցավոք կյանքը, մարդն իր էությամբ, պետությունները, քաղաքական գործիչները իրենց շահերով, նպատակներով ու խնդիրներով…Արևմուտքը Կիևի ցուցարարների հեղափոխությունը, թեկուզ վատ` բայց լեգիտիմ նախագահին վռնդելը համարում է օրինական, […]

Հայաստանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մարտի 10-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկին նվիրված ավանդական ընդունելությունը։ Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով շնորհակալություն հայտնեց Պարտիսա Կաասին իր ներկայության և Էդիթ Պիաֆին նվիրված փայլուն համերգային ծրագրով հանդես գալու համար, որով մեկնարկ տրվեց Հայաստանում ֆրանկոֆոնիյաի երկամսյակին: “Հայաստանն այս տարի հերթական անգամ տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Երկու ամսվա […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում ճանապարհային երթեւեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով մինչեւ շինարարական աշխատանքների վերջնական ավարտը մարտի 11-ից ժամանակավոր շահագործվում է տարբեր հարթությունների վրա կառուցված տրանսպորտային հանգույցները եւ թունելը: Տրանսպորտային հանգույցը կահավորված է կողմնորոշման ճանապարհային նշաններով: Հանգույցից կարելի է օգտվել հետեւյալ ուղղություններով երթեւեկելու համար. 1. Ծիծեռնակաբերդի խճուղուց ուղիղ երթեւեկությամբ դեպի Շինարարների եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված