23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրությունների

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, եթե դա երկրում առաջացած իրավիճակի լուծման միակ տարբերակն է: Այս մասին ICTV-ի եթերում հայտնել է Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ, «Ռեգիոնների կուսակցության» անդամ Յուրի Միրոշնիչենկոն, տեղեկացնում է РИА Новости-ն։ «Նախագահն ասել է. «Եթե մենք՝ քաղաքական գործիչներս, չենք կարողանում համաձայնության գալ, ապա ստեղծված իրավիճակը շտկելու միակ ժողովրդավար տարբերակն […]

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Մամիկոն Խոջայանին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության անդամները նախօրեին այցելել են օրերս Ադրբեջանի սահմանը պատահմամբ անցած, Տավուշի մարզի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանին, տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Այցի ժամանակ Խոջոյանին տեղեկատվություն են հաղորդել նրա ընտանիքի մասին:

ԱՄՆ-ը ջանասիրաբար աշխատում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. Ջ. Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, օրերս Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ունեցած իր ելույթում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը. “ԱՄՆ-ը ջանասիրաբար աշխատում է Ղարաբաղյան ու Կիպոսի հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Մենք աշխատում ենք Ղարաբաղի, Կովկասի ուղղությամբ: Երբեմն մենք աշխատում ենք աննկատ, եւ դուք չեք լսում այդ մասին: Սակայն աշխատանքները շարունակվում են եւ […]

Թևոսիկի եղբոր սպանության համար ձերբակալել են հանցաշխարհում հայտնի Իսոյին. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Թերթի թղթակիցը երեկ  ականատես է եղել մի օպերացիայի, որն իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեականի աշխատակիցների կողմից։ Երեկ՝ կեսօրին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի և Մարքսի փողոցների խաչմերուկում մի պահ իսկական իրարանցում էր. մի խումբ ոստիկաններ “մեծ շուքով” և օպերատիվությամբ ձերբակալում էին մարզաշխարհում հայտնի Իսոյին։ Ավելի ուշ “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները […]

Ինչու՞ է ակտիվացել Արթուր Բաղդասարյանը. Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է. Վերջին շրջանում Սերժ Սարգսյանին կարեւոր այցերի ժամանակ ուղեկցող, ՌԴ գործընկերոջ՝ Պատրուշեւի հետ Կորեայում հանգստացած-“երիտասարդացած” Արթուր Բաղդասարյանը, նախորդ օրը պատասխանելով լրագրողների, այդ թվում եւ Քոչարյանին առնչվող հարցերին, բաց տեքստով ասել էր` Քոչարյանի վերադարձը չի բացառվում: Հիշեցնենք, որ Քոչարյանի օրոք Ա. Բաղդասարյանը պաշտոնանկ արվեց: Այս հայտարարությունը մի բան է նշանակում` իշխանությունները պատրաստ են […]

Վարչապետը հոլդի՞նգ է բացում

Henaran.am-ի տեղեկություններով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր է լրատվական հոլդինգ բացել: Այն մեր տեղեկություններով իր մեջ ներառելու է կայք, թերթ ու հեռուստաընկերություն: Սրանով վարչապետը փորձում է ապահովել իր լոբբինգն ու PR-ը: Կառավարության ղեկավարի խոսնակ Հարություն Բերբերյանը սակայն հերքեց վերադասի նման մտադրությունը: “Եթե ինչ-որ մեկը պատերի տակ բամբասում է, կամ ստատուս է գրում` դա չի կարելի […]

Ընդդիմադիր պատգամավորների առանձնազրույցը Աբրահամյանի հետ. ՛՛այդ գործի համար կոմպրոմիսի կգան՛՛ /վիդեո/

Ազգային ժողովի նիստն ավարտվեց: Միայն թե չվերջացավ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկի քննարկումը՝ ստեղծել ՛՛գազային պայմանագրերի՛՛ շուրջ առաջացած անհասականալի հարցերն ուսումնասիրող հանձնաժողով: Դեռևս նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին ևս պետք է ընդգրկեին քննարկումներում: Նիստից հետո Հովիկ Աբրահամյանին մոտեցան և շուրջ 20 րոպե առանձին զրուցեցին ՀՅԴ պատգամվոր Արծվիկ Մինասյանը, […]

Կարեն Անդրեասյանը “ավազակ” է. անապաստան ազատամարտիկը մեղադրում է/վիդեո/

78 ամյա Երեմ Ղուկասյանը իր կյանքը նվիրաբերել է՝  հայրենիքին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա կիսվեց իր պատմությամբ: Ազատամարտիկը այսօր փողոցում ապաստան է փնտրում և հայցում Մարդու իրավունքների պաշտպանի հովանավորությունը: Մինչդեռ վերջինս չի արդարացնում ազատամարտիկի սպասումը… Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ամեն ինչ խզվել է աշխարհում, ամեն ինչ լցվել է լռությամբ…

ՄԱՐՏՅԱՆ ԱՅԳԻ  Խնձորի ծառ, Քո ճյուղքի մեջ  Թռչուններ կան և ստվերներ: Սլանում է իմ երազը, Լուսնից իջնում քամու թևին:  Խնձորի ծառ: Կանաչել են քո ձեռքերը:  Ճերմակ քունքերը հունվարի Մարտին էլ դեռ երևում են:  Խնձորի ծառ… (Մարած քամի)  Խնձորի ծառ…  (Մի մեծ երկինք):   ԿԱՆԱՉ ԵՐԿՆՔԻ ԽՈՐՔԵՐՈւՄ   Կանաչ երկնքի կանաչ խորքերում Կանաչ աստղերի փայլեր կան […]

Բունդեսթագի պատգամավորը կոչ է անում Էրդողանին ճանաչել 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը

Մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Բեռլին, գերմանացի պատգամավորը մատնանշում է Հայոց ցեղասպանության փաստն ու կոչ անում Անկարային չմոռանալ այդ մասին: “Ես պահանջում եմ Թուրքիայի վարչապետ Էրդողանից, որպեսզի վերջինս Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ու ասորիների Ցեղասպանության փաստը 99 տարուց ավել այլեւս չժխտի“,- այս մասին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր, իշխող Քրիստոնեա-ժողովրդավարական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խորհրդարանական խմբակցության մարդու իրավունքների աշխատանքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված