28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարկային ու մաքսային պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով. Օմբուդսմեն

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

·  Ստվերային գործունեության վերաբերյալ ՊԵԿ-ն ուսումնասիրել է 225 դեպք, որոնցից միայն 25-ով են հարուցվել քրեական գործեր, քանի որ եղած գործերի 89% քննել է մակերեսորեն: Արդյունքում ստվերային տնտեսության ցուցանիշը տարիներ շարունակ գրեթե չի փոփոխվել՝ կազմելով շուրջ 35 – 40%:

· Հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները՝ ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը, եղբայրները, միաժամանակ զբաղվել են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյունքում, այդ անձինք անօրինական առավելություններ են ստացել միևնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ:

·ՊԵԿ-ը գործարարների նկատմամբ կայացրել է չափազանց մեծ քանակի՝ 5712 հարկային արգելանքի որոշումներ՝ առանց  սպառելու սահմանափակման այլ միջոցները, ինչպես օրինակ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր: Ընդ որում, գործարարների գույքի և ամբողջ դրամական միջոցների վրա դրված արգելանքը զգալիորեն գերազանցել է հարկային պարտքի չափը: Արդյունքում գործարարները տևական ժամանակով զրկվել են թե իրենց բանկային հաշիվները, թե գույքը տնօրինելու հնարավորությունից:

· Օրենսդրական բացի հետևանքով ՊԵԿ-ին տրվել է հայեցողություն՝ տուգանքը կիրառել ոչ միայն խախտումը կատարելու, այլև այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Արդյունքում, ՊԵԿ-ը, ոչ բարեխղճորեն օգտագործելով իրեն տրված հայեցողությունը, մի դեպքում մարդկանց ենթարկել է պատասխանատվության, մյուս դեպքում՝ ոչ:

· Մի շարք դեպքերում ՊԵԿ-ը նույն արարքի համար գործարարներին ենթարկել է և վարչական, և  հարկային պատասխանատվության՝ խախտելով նույն արարքի համար կրկին չպատժվելու Սահմանադրության սկզբունքը:

· ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքում կիրառվող ՛՛անձ՛՛ հասկացության ոչ հստակ մեկնաբանության արդյունքում գործարարները ստիպված են եղել վճարել թե´ ԱԱՀ-ի գումարները և թե´ շրջանառության հարկը՝ տույժերով ու տուգանքներով: Նշվածի հետևանքով գործարարները կրել են լուրջ ֆինանսական վնասներ, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ:

· Նոր հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդնումը իրականացվել է մի շարք թերություններով՝ ՀԴՄ-ների գները չեն եղել մատչելի, նրանց տեխնիկական սպասարկումը եղել է թերի, գործարարների և այլ շահագրգիռ անձանց հետ նոր ՀԴՄ-ների վերաբերյալ պատշաճ քննարկումներ չեն կազմակերպվել:

· ՊԵԿ-ը չի ներկայացրել որևէ մատչելի փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինեն ապրաքների և մեքենաների մաքսային արժեքները և դրանց որոշման կանոնները: Արդյունքում մարդիկ հնարավորություն չեն ունեցել կանխատեսելու իրենց գնած ապրանքների կամ մեքենաների մաքսազերծման գումարի չափը  և դրա որոշման կարգը:

 Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

 Արձանագրված դրականզարգացումները

· ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվել են հարկային և մաքսային ծառայողների բոլոր հիմնական մասնագիտական խմբերի (հարկ վճարողներին սպասարկող անձնակազմ, ստուգումներ, իրավաբաններ, օպերատիվ հետախուզական անձնակազմ, ՏՏ մասնագետներ և այլն) գծով նախապատրաստական և վերապատրաստման դասընթացներ, որի շրջանակներում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 4073 ունկնդիր: 

·  Միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ողջ տարածքում բացօթյա վայրերում խաղային ավտոմատների միջոցով ծխախոտի խաղարկություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերման և նրանց նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան  միջոցների կիրառման ուղղությամբ:

·  ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի ՛՛բ՛՛ ենթակետում նշված ՛՛անձ՛՛ եզրույթի օրենսդրական հստակեցման նպատակով մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության է ներկայացվել մի շարք նախագծերի փաթեթ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ