08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

364 օր խաբելու օր է, մի օր էլ թող ծիծաղի օր լինի. Ն. Ծատուրյան

Ապրիլի 1-ին` հումորի օրվա կապակցությամբ “Հենարան” մամուլի ակումբի հյուրն էր թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Բանախոսը, նշելով, որ այսօր սիրված դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է, նախ բոլորին` ամբողջ հայ ազգին շնորհավորեց այդ կապակցությամբ:

Ապրիլի 1-ը` հումորի, թե խաբելու օր: Անդրադառնալով այս հարցին` Ն. Ծատուրյանը նշեց, որ մեզ մոտ 364 օր խաբելու օր է, մի օր էլ թող ծիծաղի օր լինի:

“Երևի խաբելն էլ իր մեջ հումոր ունի, դրա համար են մարդիկ իրար խաբում”,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը:

Բանախոսը նշեց նաեւ, որ հումորը հիմա դարձել է մակերեսային, կոպիտ, գռեհիկ:

“Շատ եմ սիրում անգլիացիների հումորը, որ տողատակեր ունի: Իսկ երբ անընդհատ ուզում ես դուր գալ, սկսում ես ցենզուրայից դուրս բաներ անել, և դա նվաստացուցիչ է: Աշխարհի շատ երկրներում իրական հումորիստ քիչ կա”,- ասաց նա:

Նիկոլայ Ծատուրյանը լրագրողներին պատմեց հայտնի մարդկանց` Ֆրունզե Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի եւ այլոց կյանքից ծիծաղաշարժ դեպքեր: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ