29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քեսաբում գլխատումներ չեն եղել

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քեսաբահայ եղբայրներ` Սերժ և Արամ Քալուգյանները խոսեցի Քեսաբից իրենց տեղահանման մասին:

”Մարտի քսանմենկին` Քեսաբի բնակչությունը արթնացավ կրակոցների ձայնից, այնպես ուժեղ զենք էր  օգտագործվում, որ բոլորս ահաբեկված էինք: Մեզ ասեցին, որ գնաք Քեսաբից քիչ վերևում գտնվող գյուղ, մինչև իրավիճակը կարգավորվի: Տեսանք որ չի կարգավորվում, ով մեքենա ուներ` մեքենայով , ով  չուներ ոտքով հասան Լաթաքիա և ապաստանեցին սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ: Եկեղեցում մեջ տեղավորվել էին շուրջ վեց հարյուր ութանասուն ընտանիք, ովքեր չէին հասցրել ոչ մի բան վերցնել  իրենց տներից”,-պատմեց Արամ Քալուգյանը:

Նա  տեղեկացրեց, որ երեկ տարհանվել են նաև Քեսաբում մնացած  երեք հայ պապիկներ, որոնք տարիքի պատճառով չէին կարողացել ժամանակին դուրս գալ:

Եղբայրների փոխանցմամբ կատարվել է ցուցակագրում, որով պարզ է դարձել, որ 30-40  հոգի կորած են, նրանցից տեղեկություն չկա: Ցուցակագրման արդյունքում պարզվել են անունները:

Քալուգյանները փաստեցին, որ ”Գլխատումները, որ ցույց են տալիս Քեսաբի մեջ չի եղել, եղել է Սիրիայի տարածքում: Քեսաբի մեջ երեխաներ չեն մնացել, մնացել են միայն ծերեր, որոնք չուզեցին լքել իրենց տները: Քեսաբահայության մեջ վնասներ չկան, մի քանի հոգի թեթև վիրավորվել են, բայց ծանր վնասվածք չի արձանագրվել:Փառք Աստծու”:

Եղբայրների հավաստմամբ քեսաբահայերը հույսով են վերադառնալ  Քեսաբ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ