18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քեսաբն ու հայկական լրատվամիջոցները /վիդեո/

“Ազգ” թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը լրագորղների հետ զրույցում անդրադառնալով Քեսաբի դեպքերին՝ նշեց, որ ի  տարբերություն այլ դեպքերի, հայակական լրատվամիջոցները Քեսաբին լուրջ արձագանքեցին: Սակայն, նրա խոսքով՝ ներքին քննության ու վերլուծության առումով չկարողացանք բարձունքում գտնվել:

“ Շատերը նույնիսկ առաջին անգամ էին լսում այդ տեղանունի մասին։ Ինչի համար ենք մենք միայն արձագանքողի դերում գտնվում։ Ինչ վերաբերում է դեպքերը կանխելուն, մենք լրիվ անպատրաստ ենք”,-ասաց նա:

Քաղտեխնոլոգ  Տիգրան Քոչարյանի կարծիքով էլ, Քեաաբից ունեցանք  վստահելի աղբյուրներ: “Հենց համայնքը տեղի, Ազգային ժողովի պատգամավորների այցւ սահմանափակեցին դեզինֆորմացիան”,-ասաց Քոչարյանը՝ նշելով, որ Ռուսաստան էլ օգտագործեց բոլոր ինֆորմացիոն զենքերը, սակայն որ Քեսաբի ճակատագրի համար, այլ իր հարցերի:

 “ Սա անշուշտ լավ է, բայց նաեւ տեղի ունեցավ մեկ այլ բան, որ ռուսական լրատվամիջոցները տարածեցին կադրեր՝ նշելով, թե սպանվածները հայեր են։ Թեեւ դա հերքվեց, բայց Թուրքիան այն օգտագործեց ի շահ իրեն, ասելով, թե հայերն այսպես են վարվել նաեւ 1915 թվականին։ Մեր լրատվամիջոցները շատ զգույշ են աշխատում։ Հայկական լրատվական դաշտն իրեն շատ զգուշավոր, չափավոր ու օպերատիվ է պահում։

Պարզապես մենք պետք է զգուշորեն տարածենք արտասահմանից եկող ինֆորմացիան, քանի որ դրանցում կարող է ապատեղեկատվություն լինել, իսկ մեր տարածած տեղեկատվությունից օգտվում են նաեւ Սիրիայում գտնվող մեր հայրենակիցները”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ