08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ի՞նչ չի արել Յուրի Վարդանյանը. ՄԻՊ-ի զեկույց

Օմբուդսմենը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին

       Ոլորտում  առկա թերություններն ու խնդիրները             

Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետեւանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին: 

Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել  երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետեւանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ:

Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ “Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան” պե­տա­կան ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երիտասարդ ընտանիքների ընտրության չափանիշները:

Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին  ներգավելու, եւ մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար:

Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաեւ նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

 

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

 

      Արձանագրված դրական զարգացումները

ՀՀ մարզերում 2013 թվականին կառուցվել եւ շահագործման են հաձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60  խաղահրապարակներ՝ փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում՝ 25-ը Երեւանում:

Ազգային  սպորտային խաղերի պահպանման  եւ տարածման ուղղությամբ անցկացվել  է “ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոն” միջոցառումը:

2013 թվականի ընթացքում գրանցվել է “Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան” պետական նպատակային ծրագրի շահառուների թվի աճ:

 

 

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ