17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Հասի,՛ պառնիկդ վառվում ա”.անհանգիստ գիշերներ /ֆոտո/

 “Երեկ հարեւանս ասաց պառնիկդ վառվում ա, ծուխ ա դուրս գալիս, հասիր, վախեցած դուրս եկա, տեսա բան չկա, իմ դրած փեչի ծուխն ա”,-Henaran.am-ին պատմեց Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչներից մեկը: Նրա ծառերը, ըստ երեւույթին ցրտահարվել են, եւ միակ հույսը ջերմոցը փրկելն է:

“Տղայիս հետ սաղ գիշեր հերթապահել ենք, տաք ենք պահել, որ սածիլները չցրտահարվեն, գոնե պառնիկի բերքը ծախենք, բա փող ենք ներդրել: Վնասը մեծ ա էս տարի”,-ասաց նա:

 Սակայն գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ բնության հասցրած վնասների չափի մասին խոսելը դեռեւս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են եւ առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն  վնասի նախնական չափերի մասին: 

Մանավանդ, որ առաջիկա երկու գիշերների ընթացքում ցրտահարության վտանգը  դեռեւս պահպանվում  է:

“ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ եւ հետեւողականորեն շարունակել աշխատանքները` հատկապես ջերմոցային տնտեսություններում եւ պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ”,-ասված է պաշտոնոկան հաղորդագրության մեջ:

Մեր զրուցակիցը առաջիկա օրերին էլ է տաքացնելու ջերմոցը: “Չեմ քնի, վարկով եմ ցանել, վարկս ո՞ վ ա փակելու: Անցած տարի կարկուտը, հիմա էլ ձյունը”,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ