20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոմայգուց մինչև Քեսաբ. առաքելությունը դատապարտելն է

Սևան Աղաջանյանը, ով հանրությանը հայտնի է, որպես “Մենք” երիտասարդական նախաձեռնության փոխնախագահ, Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը այլևս չի համալրում  “Մենք”-ի շարքերը:

Երիտասարդը, ով պայքարում էր աղանդների և Կիրովի անվան զբոսայգում մարմնավաճառությամբ զբաղվող տրանսվեստիտների դեմ իր առաքելության մի մասը կատարված է համարում և իր կողմնակիցների հետ միասին նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս:

Նախաձեռնությունը կոչվում է՝  ” Ազգային արժեքների պահպանության ճակատ”, որն այս պահին պրոպագանդում է դրամական աջակցություն ցույց տալ Քեսաբի հայերին:

“Մենք բարձրացրինք Կիրովի անվան զբոսայգին տրանսվեստիտներից մաքրելու հարցը, որը քաղաքապետարանի ճիշտ ու տեղին արձագանքման շնորհիվ կարելի է ավարտված համարել:

Ես և իմ ընկերները շարունակում ենք պայքարել համասեռամոլության և քայքայիչ աղանդների դեմ, սակայն մենք ուզում ենք մեր ողջ ներուժը կենտրոնացնենք այս խնդիրների վրա և այդ պատճառով էլ հեռացել ենք “Մենք”-ից: Ես չեմ ուզում զբաղվել ինչ որ քաղաքական դեմքերին քլընգելով”,-իր նպատակներով կիսվեց Աղաջանյանը:

Անդրադառնալով քեսաբահայերի բարդ իրավիճակին` Սևան Աղաջանյանը ասաց.”Մենք դատապարտում ենք փոքրիկ Հայաստան հանդիսացող Քեսաբում տեղի ունեցող գործողությունները: Այդ դեպքերը կապվում են հավատի և դավանանքի հետ, այսինքն կրոնական հողի վրա են…”:

Սևան Աղաջանյանը նշեց նաև, որ անհրաժեշտության դեպքում իր նման մտածող ընկերների հետ միասին կգնան Քեսաբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ