24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Քառյակը” գործիք չունի կառավարության հրաժարականին հասնելու. Է.Շարմազանով /վիդեո/

Պատասխանելու այն հարցին, թե արդյոք ոչ իշխանական ուժերը հետեւել են Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդին եւ հայտարարել, թե կառավարության անվստահության հարցը չէ կարեւոր, այլ այն, որ իշխանությանը հակադիր բեւեռ ստեղծեն` Շարմազանովն ասաց, որ վաղուց պետք է Հայաստանում լիներ գաղափարական եւ սկզբունքային ընդդիմություն: Ինչ վերաբերում է քառյակի հաջողությանն հասնելուն, ապա Շարմազանովն ասաց. “Ես գուշակ չեմ: […]

ՀԱԿ-ի իշխանության գալը լավ կատակ է. Շարմազանով /վիդեո/

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն ակնարկին, թե դառնալու են իշխանություն` ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լավ կատակ անվանեց: Նա լրագրողների հետ զրուցեց  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:  Ինչ վերաբերում է “Դեմ եմ”  նախաձեռնությանը՝ կառավարության երկխոսության առաջարկին, Շարմազանովն ասաց. “Իշխանությունները մշտապես պատրաստ են երկխոսության նաեւ քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունների եւ քաղաքացիական ինտիտուտների հետ […]

Տղայիս տանում եք , մորթած բերում. գլխավոր դատախազին /վիդեո/

Ժամկետային զինծառայության ժամանակ մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ խաղաղ պայմաններում մահացած մյուս զինծառայողների մայրերի հետ հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Ասում է դատախազի հետ հանդիպել է` հուսալով, որ իրեն հուզող հարցերի պատասխանը կգտնի: Ըստ տիկին Ղազարյանի` դատախազը նկատել է, որ ծնողը դիմումները ներկայացրել է ուշացումով.”Ես էլ ասեցի` […]

“Դարձանք բոմժ…” պահանջում են վարչապետին /վիդեո

“Վարչապետ, վարչապետ…”,-բացականչություններով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրին “Ֆիրդուսի” շուկայի տարածքում գտնվող սեփական տների նախկին բնակիչները: Նրանք պահանջում են ապահովել իրենց բնակարաններով, քանի որ նրանց բնակարանները քանդելուց հետո ըստ պայմանագրի` հակառակ կողմը պարտավորվել է 2 տարվա ընթացքում ապահովել բնակարաններով: Բնակիչների հավաստմամբ` արդեն 8 տարի սպասում են: “Եղած-չեղածս ջարդվեց փողոցներում, արդեն 3 ամիս վարձն էլ  […]

Մայդանը` գեղանկարներում /ֆոտոշարք/

Ուկրաինան արդեն քանի ամիս է, ինչ գտնվում է մարդկության ուշադրության կենտրոնում: Երկրում ընթացող իրադարձությունները հուզում են արվեստագետներին ևս: Քանի որ ցանկացած դարաշրջանի արվեստագետ պատկերում է իր ժամանակի իրադարձությունները: Ժամանակակից արվեստագտների ուշադրության կենտրոնում այս անգամ Մայդանն է` Կիևի այրվող ու կործանված հրապարակը: Արվեստագետների մեծ մասն ազգությամբ ուկրաինացի են, կան նաև ռուսներ: Դրանց թվում են Ռուսլան Կոլոմիեցը, Ալեքսանդր Կոմյախովը, Վլադիմիր Մազուրը, […]

Արմեն Սմբատյանին լավ պաշտո՞ն են խոստացել /վիդեո/

 Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Ամբատյանը չի ցանկանում ղեկավարել օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը Նրան ավելի լավ աշխատանք է սպասվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատերագետ Լեւոն Մութաֆյանը: Նրա տեղեկություններով Սմբատյանի համար միջնորդել են ռուաստանյան գործարար շրջանակները եւ նա, ըստ երեւույթին պաշտոն է ստանալու Մաքսային միությունում: Մանրամասները տեսանյութում:

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Մարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի պատվիրակությանը՝ քաղաքական կոմիտեի ղեկավար Ժոզե Լելոյի գլխավորությամբ։  Ողջունելով պատվիրակությանը` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ փոխգործակցությունը՝ նշելով, որ դրանում իր կարևոր ներդրումն ունեն խորհրդարանական ձևաչափով շփումները։  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։  Արտգործնախարարը տարբեր երկրներ ներկայացնող խորհրդարանականներին […]

Մոտ 30 կալանավոր կտրել են երակները

Բրյանսկի շրջանի «Կլինցովսկի» քրեակատարողական հիմնարկում 29 կալանավոր կտրել են երակները` մյուս կալանավորների կողմից իրականացվող բռնությունների ու ծաղրանքների պատճառող, գրում է  Интерфакс-ը: Կալանավորներն այս կերպ ցանկացել են ուշադրություն հրավիրել իրենց իրավունքների վրա: Ոստիկանության տվյալներով` 29-ից 8-ը տեղափոխվել է հիվանդանոց:

ԼՂՀ շփման գծում զինծառայող է զոհվել

ԼՂՀ  պաշտպանության նախարարությունից հայտնում են. Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի ընտանիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի