06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Եթե Քեսաբի հայերը որոշեն գալ Հայաստան, ապա նախարարությունը կդիմավորի նրանց, ինչպես մյուս սիրիահայերին՛՛

ՀՀ նախագահի ելույթը ազդակ էր Քեսաբում տիրող վիճակի վերաբերյալ՝ ուղղված ՄԱԿ-ի կառույցներին ու ՀՀ դեսպաններն, որ ՄԱԿ ում կարողանան համապատասխան հարցեր բարձրացնել եւ պահանջներ դնել բոլոր ուղություններով ագրեսիան վերացնելու համար՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը հայտնեց, որ իրենք դիմել են բոլոր հայկական համայնքներին, իսկ Հայ դատի գրասենյակն արդեն աշխատում է: ՛՛Նրանց կողմից հազարավոր նամակներ են ուղղվել Բարակ Օբամային, որ դադարեցվեն Քեսաբում հայ համայնքի հանդեպ վայրագությունները: Ես ամեն օր խոսում եմ Քեսաբի քաղաքապետի հետ: Մեր պատվիրակությունը այնտեղ է, այնպես որ բոլորը աշխատում են այնտեղ՛՛:

Հակոբյանը տեղեկացրեց, որ նյութական օգնություն է տրվում այնտեղի հայերին եւ կշարունակվի տրվել: ՛՛Եթե Քեսաբի հայերը որոշեն գալ Հայաստան, ապա նախարարությունը կդիմավորի նրանց, ինչպես մյուս սիրիահայերին, կտրվի օգնություն: Սակայն Քեսաբը 14-րդ դարից սկսած հայկական տարածք է եւ լավ չէր լինի, որ այս հակամարտության արդյունքում այն մնար առանց հայերի՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ