10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարն էլ գիտի, որ օրենքում թերություններ կան

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի հետևում Սահմանադրական դատարանում ընթացող Պարտադաիր կուտակային կենսաթոշակային համակարգի սահմանադրականությունը վիճարկվող դատին: ՛՛Ոչ աշխատանքի մեջ եմ, չեմ հետևում՛՛,- պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ ասաց նա:

Դիտարկմանը, որ տպավորություն է կարծես թե ՍԴ նախագահ Գագիկ հարությունյանը համակարգի դեմ էր արտահայտվում, նախարարն արձագանքեց. ՛՛Ես նման գնահատականներ չէի տա, ամեն դեպքում դատաքննության պրոցես է, հարցուպատասախան է  պարզաբանումներ են անհրաժեշտ՛՛:

Հարցին՝ ամեն դեպքում կարող է համակարգը հակասահմանադրական ճանաչվել, նա հրաժարվեց կանխատեսում անել՝ հորդորելով սպասել: ՛՛Երկուշաբթի օրը շարունակվելու է, եկեք սպասենք, բայց ամեն դեպքում մեր կարծիքով՝ հակասահմանադրական չէ՛՛:

Ինչ վերաբերում է ՍԴ անդամներից մեկի արտահայտած մտքին, թե 5%-ը մարդկանց հացի փողն է, Ասատրյանը նկատեց, որ տեղյակ չէ, որ նման բան է ասվել, ապա շարունակեց. ՛՛Ես կարծում եմ՝ սոցիալական ոլորտի պաշտպանությունը հենց այդ հենքն է հաշվի առնում, այսինքն՝ Կառավարությունը մի մարմին է, որը մտածում է մարդկանց սոցիալական խնդիները լուծելու մասին և բնականաբար այդ հարցերը ևս հաշվի են առնվում: Երբ խոսում ենք կենսաթոշակային համակարգի մասին, մենք ուղղակի հուզական այդպիսի մակարդակով իրավունք չունենք գնահատականներ տալու, որովհետև մենք սոցիալական պաշտպանության ոլորտի մասին ենք խոսում, ոլորտում տարվող քաղաքականության մասին, որի թիրախն ու նպատակը ՀՀ քաղաքացին է՛՛:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկման վերաբերյալ, որ օրենքում հաշվի առնված չէ հղի կանանց ու երեխա ունեցող կանանց դեպքում ինչպես է գումարը պահվելու նախարար Ասատրյանը արձագանքեց. ՛՛Դրանք դետալներ են, հարցեր, որոնք միշտ կարող են քննարկվել հնարավոր լուծումներ գտնվել ամենատարբեր հարցերի համար, և մենք երբեք չենք ասել, որ մենք այն բոլոր խնդիրները, որոնք որ լուծումներ են պահանջում 100%-անոց լուծումներ ունենք, կամ միակ ճիշտ որոշումները կայացված են, մանավանդ 50 օրենքներից կազմված օրենսդարական փաթեթը չի կարող թերություններ չունենալ, չեն կարող հարցեր չլինել, մանավանդ որ կյանքը անընդհատ դինամիկ զարգացման ընթացքի մեջ է, և այդպիսի քննարկումների համար մենք միշտ բաց ենք եղել, բաց ենք և ինքներս ենք նախաձեռնում՛՛: Նախարարը եզրափակելով ընդգծեց, որ առաջարկությունները, որոնք որ կկատարելագործեն համակարգը, իրենց կողմից միայն ողջունելի կլինեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ