02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի նախագահին

Փետրվարի 26-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հանդիպումը: Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին անցյալ տարվա մարտին Աթենքում ունեցած հանդիպումը և գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված է սերտ համագործակցություն, միջխորհրդարանական բարեկամության խմբերն ակտիվ գործունեություն են ծավալում, ինչը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների […]

Մինչեւ աշուն ի՞նչ անենք, մարդիկ ուզում են ապրեն, չէ՞ … ՛՛նաիրիտցիները՛՛ դարձյալ ԱԺ-ում են/վիդեո/

՛՛Նաիրիտի՛՛ աշխատակիցներն այս պահին դարձյալ հավաքվել են Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի գործարանը վերագործարկվի, սակայն նախ և առաջ ուզում են ստանալ իրենց չվճարված աշխատավարձերը: Աշխատակիցները Henaran.am-ի հետ զրույցում դժգոհեցին՝ ՛՛մեկի աշխատավարձը 50 հազար դրամ է եղել, մյուսինը՝ միլիոնի է հասել՛՛: Նրանք նշեցին, որ կողմ են նաև ՛՛Նաիրիտի՛՛ հարցով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելուն, սակայն […]

՛՛Միտդ պահիր իմ հասցեն՛՛

Փետրվարի 25-ին ՛՛Եռաբլուր՛՛ պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունըՀայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Ի հիշատակ մեծ զորավարի՝ ՀՀԿ երիտասարդները ծաղկեպսակ դրեցին Անդրանիկի հուշարձանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարեցին հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո շուրջ 70 ՀՀԿ-ական երիտասարդ ՛՛Եռաբլուր՛՛ […]

Նախախորհրդարանի արտահերթ ընտրությունների կոչը

2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո անցել է վեց տարի, սակայն քաղաքական առումով մեր կյանքը կանգ է առել այդ օրվա մեջ: Մենք դատապարտված կլինենք այսուհետև ևս խարխափելու ՛՛մարտի 1՛՛-ից ՛՛մարտի 2՛՛-ի միջև ընկած անլուսաբաց քաղաքական գիշերվա խավարի մեջ, քանի դեռ չենք հստակեցրել մեզ բաժին ընկած այդ ծանր ժառանգության հաղթահարման ուղին ու միջոցները:  ՛՛Մարտի 1՛՛-ը համապետական ընտրությունների կեղծման և […]

Հայաստանում կկիրառվեն այլընտրանքային պատժամիջոցներ. Արթուր Բաղդասարյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսի մասին տեղեկատվություն ներկայացրեց ԱԱԽ երեկ կայացած նիստի քննարկումների մասին: Առաջին հարցը, որին անդրադարձավ ԱԱԽ քարտուղարը դա այլընտրանքային պատիժների հայեցակարգի կիրառումն է Հայաստանում “Երեկ ԱԱԽ ում քննարկվեց և հավանության արժանացավ Հայաստանի պրովացիոն ծառայության օրենքը: Հայատանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր համակարգ, որը հնարավորություն կտա, որ […]

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այցի շրջանակներում նախատեսված են Գիորգի Մարգվելաշվիլի հանդիպումները Հանրապետության բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-երի […]

Ադրբեջանցի հակերները հարձակվել են հայկական 300 կայքերի վրա

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել հայկական շուրջ 300 կայք: Այդ կայքերի թվում են նաեւ Mediamax.am-ը, Panorama.am-ը, Spyur.am-ը, Bravo.am-ը եւ այլն: Այս եւ կոտրված մյուս կայքերի գլխավոր էջում տեղադրված են ՛՛Խոջալուի դեպքերին՛՛ առնչվող գրություններ:

Գիշերը էկեք տեսեք՝ գյուղում քանի՞ լույսա վառվում. սահմանամերձ գյուղերը ահազանգում են

Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Արմեն Արզումանյան ցավով է խոսում սահմանամերձ գյուղի խնդիրների մասին, հիմնական շեշտադրումը դնելով արտագաղթի վրա: “Սահմանից էս կողմ առաջին կարևորը մեր գյուղերնա, սրանց պետքա տիրություն անել, պիտի ուշադրություն լինի, մարդկանց ուշադրություն դարձնեն՝ մի բանով օգնեն, որ մարդիկ մնան: Սաղ վազում են քաղաք: Ասում են՝ լավ կլինի, մի բան կանենք կապրենք: Ու […]

Գրիպի համաճարակ չկա

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես ասաց, որ գրիպի եւ շնչառական հիվանդությունների համաճարկ չկա: Տեսչությունը ամենօրյա մշտադիտարկում է անց կացնում եւ հիվանդացածության թիվը մեծ չէ: Միայն անցած շաբաթ է մի քիչ աճ նկատվել, սակայն իրավիճակը համեմատաբար հանգիստ է: “Շտապ օգնություն դիմողների թիվն էլ է քիչ […]

Սպասվում է փոփոխական եղանակ

Փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին և 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝  Փետրվարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի