Վարդան Այվազյանի հարցը վարչապետին
՛՛Հայաստան-Մաքսային միություն, հնարավորություններ և մարտահրավերներ՛՛ թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովում ելույթներից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին:
՛՛Շատ հստակ է, որ վավերացման գործընթացը պիտի անցնի Ազգային ժողովով, ողջունելի կլինի, որ Ազգային ժողովը մասնակից դառնա այդ գործընթացին՛՛,-դիմելով վարչապետին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Օրինակ՝ ըստ նրա՝ զգայուն ապրանքների, դրանք գների հետ կապված, աշխատուժի և շատ այլ հարցեր ու դրանց մանրամասները ողջունելի ցանկալի կլիներ քննարկել օրենսդիր մարմնի հետ ևս: Բացի այդ պատգամավորը նկատեց, որ եթե մինչև տարեվերջ ԱԺ-ը պիտի հավանություն կամ մերժում տա այս պայմանագրերին, ապա պետք է զուգահեռաբար քննարկի: ՛՛Սրանց հետ կապված մենք ունենք մեծագույն աշխատանքի մեծ ծավալ, որպեսզի մենք մինչև տարվա վերջ կարողանանք հասցնել, պետք է զուգահեռաբար քննարկենք՛՛,-շեշտեց ՀՀԿ պատգամավորը:
Վարչապետը պատասխանեց, որ դա ողջունելի առաջարկ է: ՛՛Մեզ ոգևորում է այդ էնտուզիազմը, մենք բնականաբար այս փուլում սկսելու ենք սերտորն համագործակցել ԱԺ-ի հետ, և դա մեր ծրագրով նախատեսված է՛՛,-նկատեց նա: