29 Հունիսի, Saturday, 2024
KFC

՛՛ Զավեշտ չի՞, որ ժողովրդի բարեկեցության ու բարգավաճման համար բեսամթ տառապում ա օլիգարխիկ կուսակցությունը՛՛

Ֆեյսբուքի օգտատեր Արտակ Նավասարդյանը գրել է. 

 “Ցանկացած քաղաքական ուժի նպատակը իշխանության գալն ա, մնացած հայտարարություններն ու լոզունգները /ժողովրդի բարեկեցությո՜ւն, արդարությո՜ւն, մեր խոսքը գո՜րծ ա, ֆլան-ֆստան / հարիֆների համար ա, որ գնան հերթական խոստումատուին գրկած բերեն, դնեն դնեն գլխներին ու հիմա էլ սկսեն սրանից դժգոհել: Սա աքսիոմ ա, մարդկության պամությունը ուրիշ օրինակներ չգիտի: Ամենավերջին ու թարմ օրինակը մեր աչքի առաջ գնում ա: Կիեւում մայդանը վեր կացավ ՛՛հանցավոր վարչակարգի՛՛ դեմ, Աջ սեկտորը զենքով իշխանության բերեց ՛՛ժողովրդի բարերարներին՛՛:

Հետո՞, ո՞ւր են հիմա մայդանն ու ժողովուրդը. վերջին սոցհարցումով պրեզիդենտի թեկնածուի ամենաբարձր ռեյտինգը շոկոլադի արքա օլիգարխինն ա, մարզերը ղեկավարում են օլիգարխները, ռադայում նստած են օլիգարխները: Ուղղակի՝ մյո՛ւս օլիգարխները: Բայց ի՞նչ տարբերություն՝ էս թե մյուս, ասած ռուսը՝ օլիգարխ ի վ բանե օլիգարխ:

 

Մայդանն էլ ուր որ ա ցրելու են: Պրծա՜վ ժողովրդական իշխանությունը: Էլի եմ ասում՝ հազար անգամ կրկնված պատմություն ա, որ հիմա էլ մեր որոշ քաղաքական անչափահասներ պատրաստվում են Հայաստանում կրկնել:

 Զավեշտ չի՞, որ ժողովրդի բարեկեցության ու բարգավաճման համար բեսամթ տառապում ա օլիգարխիկ կուսակցությունը: Հետ դառնաս, ասես. Ախպե՛ր, տառապելու փոխարեն հարկերը տվեք, բյուջեի հասանելիքը մի գողացեք, ժողովուրդը լավ էլ բարեկեցիկ ու բարգավաճ կլինի: Ու զարմանում ես, որ էս պրիմիտիվ բլեֆը մարդիկ չեն հասկանում, ով մատը տնկում ա, թե՝ խիյար եմ բերել, աղը առած՝ վրա են վազում: Բայց սա հարցի մի կողմն ա: Կա մյուս կողմն էլ, որ արդեն զավեշտ չի, վախենալո՜ւ ա:

 

Կառավարությանը անվստահություն հայտնող որոշներ, օրինակ, Բաբայան Վահանի բերանով արդեն սպառնում են ցնցումներով, բարիկադներով, հարյուր հազարավոր ցուցարարներով: Մի խոսքով՝ Մայդանով:

Ու կառավարությա՛նը չեն սպառնում /չգիտեմ՝ իրանք հասկանում են, թե՝ չէ/, երկրի՛ն են սպառնում, որովհետեւ հեղափոխությունից կառավարության միջի ու կառավարությունից դուրս օլիգարխները չեն տուժում, երկիրն ու ժողովուրդն են տւժում:

Մեծ հաշվով՝ օլիգարխի տ…-ին չի, թե որտեղ կամ ինչ կառավարության օրոք իրա փողը փող կշինի /կապիտալը հայրենիք չունի/, բայց հասարակ մարդու համար, որ էդ բարիկադների վրա թնդանոթի միս ա դառնալու, հետո էլ օգտագործված փալասի նման դեն շպրտվի, ցնցումը, ծեծուջարդը, արյունը, երկրի հետ ընկնելը՝ կյանքի հարց ա: Բայց մեկ ա, քաղաքական անչափահասը ուլտիմատում ա տալիս՝ հելաք ստուց, արա՛, թե չէ գալու ենք ավիրենք:

 

 Ո՞ւմ ես ավիրում, ի՞նչը, որտե՞ղ ես բարիկադ սարքում, ո՞ւմ ես տանում կռվի բերան, դու կռի՞վ ես տեսել, արյուն ու մա՞հ ես տեսել, որ ժողովուրդ ես տանում կռվի: Կռիվը /հատկապես հեղափոխական/ պառլամենտում անուշ դանթելն ու փափուկ թաթիկներով խազեյինի տված փողը ջեբը դնելը չի, լրիվ ուրիշ բան ա, որ դուրս ա ձեր փորձից ու պատկերացումներից, ահավո՜ր բան ա…

 Էս հեղափոխականների մորուքավոր պապին մի խոսք ունի՝ ամեն ինչ կրկնվում ա, առաջին անգամ՝ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս: Մենք էդ հեղափոխությունը մի անգամ կերանք 90-ականներին, մազապուրծ էղանք 2008-ին, որ հիմա էլի խաղեր տա՞նք:

 Ու, կրկնվեմ, ի՞նչ ա փոխվելու, որ էս օլիգարխին հանենք, էն մյուս օլիգարխին դնե՞նք, երբ ա սոխը սխտորից քաղցր եղել: Ու ի՞նչ գնով… Անարդարության դեմ կռվի /ժողովո՜ւրդ, բայց մի հատ նայե՜ք ով են ձեր համար կռվող էդ արդարները, անուն առ անուն ու իրանց արածները հիշելով նայեք… / հազար ձեւ կա: Մե՛նք պիտի փոխվենք՝ սիրենք ու հարգենք իրար, կաշառք չտանք, օրենք չխախտենք, բոյկոտ անենք բոլո՛ր քաղկուսակցություններին, չհավատանք ՛՛ժողովրդի բարեկամներին՛՛…

Տեսեք ինչ նոր քաղաքական կուլտուրա են բերում ՛՛պարտադիրի՛՛ ջահելները, գիտե՞ք ինչի են բերում. Սրանց նման ծախված-առնված չեն, սրանց նման ՛՛իշխանություն՛՛ բառից չեն փսլնքոտում, արդար են ու կհասնեն արդարության… Իսկ սրանց համար մենակ իրանց արյունն ա կարմիր… 

   Մի խոսքով, պրիմիտիվ սխեմա ա. Իշխանություն չունեցող օլիգարխները իշխանություն ունեցողների դեմ, թնդանոթի միս-ժողովուրդը՝ բարիկադների վրա, մայդան, կռիվ, արյուն, իշխանափոխություն, հետո՝ հաջող-մաջող, ժողովո՛ւրդ, ինչպես ուռին ու բարդին՝ ամեն մարդ իրա դարդին, գնացեք ձեր տներով, մանավանդ՝ ապրիլին յոնջան կանաչած կըլնի… 

   Էսպես մտածում ու էսպես էլ անելու են, եթե խելք չունենանք՝ մեր խաղաղությունը, մեր երկիրը, մեր ստեղծածը պահելու ու ամեն օր վրան մի քիչ ավելացնելու համար, երկիրը մեր երեխաների համար պահելու, հենց ՛՛պարտադիրի՛՛ հրաշալի ջահելների համար, որ հասկացել են իշխանափոխության մեծ բլեֆը ու չեն խաբվում:

Չեն խաբվում մանավանդ հեքիաթին, թե պրեզիդենտ եղածը լավ վարչապետ կըլնի: Ամեն ժամանակ իրա գաղափարներն ու լիդերներն ա ունենում, տեղում բուքսավատ անող ավտոն էլ, շարունակ հետ նայող շոֆերով, ընդամենը խղճալի տեսարան ա…”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ