17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանն էլ` “դաբրո է” տվել եւ հրահանգել գործի անցնել

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում գրառել է.

“ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ուրբաթ օրը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է. “…կառավարությունը ոչ թե վարչապետի տեսքով պետք է հեռանա, այլ ամբողջովին…Մնում է հետևություն անի իշխանությունը: Այդ հետևությունն անելու դեպքում կարող են խուսափել բարիկադներից, ցնցումներից, անիմաստ թշնամանքից”:

Ինչ, իսկ հիմա ստեղծված թշնամանքը, հակամարտությունը իմաստալի՞ց է… Ինչևէ, այս համատեքստում հասկանալի է, թե ինչու է “Բարգավաճ Հայաստանը”  կոալիցիա ստեղծելուց հետո հիմա էլ ուզում բանակ ստեղծել: Դե տանկեր, կներեք` տրակտորներ ունեն, հիմա էլ “դռնեդուռ ընկած”  ազատամարտիկներ են հավաքագրում: Ուզում են “Երկրապահ” կամավորականների միության նման մի նոր կազմակերպություն ստեղծել, իհարկե Գագիկ Ծառուկյանի փողերով…

Ըստ հրապարակումների,ԱԺ ազատամարտիկ պատգամավորները Ծառուկյանին խոստացել են երկրապահական մեծ ջոկատ ստեղծել` ուժային մի թիմ, որը պատրաստ կլինի ցանկացած զարգացման: 

Բա ինչպես, հո Վահան Բաբայանը կատակ չէր անում բարիկադների, ցնցումների, պայքարի մասին…Ծառուկյանն էլ` “դաբրո է” տվել և հրահանգել գործի անցնել: Փաստորեն լրջորեն պատրաստվում են “պատերազմի՞”… “Լեգենդ” էլ ունեն, հո հարիֆ չեն հարաբերություններ փչացնեն, միանգամից գաղտնիք բացահայտե՞ն…Նրանք ընդամենը, այո’ ընդամենը` ուզում են նեղացած երկրապահներին համախմբեն… 

Ու ո՞վ է կերել այդ կուտը…Հավատացել են նրանց, կա՞ն նման պարզամիտներ…
Անկախ ամեն ինչից պատգամավորի սպառնալիքներն ու “բանակ”  ստեղծելու մասին լուրը լուրջ մտահոգություն է առաջացնում:

Սակայն նաև հուսով եմ, որ այդ կուսակցությունում այնուամենայնիվ լուրջ, ինչ-որ բանի հասած, ինչ-որ բան կորցնող, հեռատես, խորհող, մտածող պատգամավորներ, կուսակացականներ կան, որոնք չեն ենթարկվի “հրաշալի քառյակի”  տաքագլուխ, արկածախնդիրների սադրանքներին…”,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ