26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև չոչնչացվի քրեաօլիգարխիկ համակարգը. Հարություն Մեսրոբյան

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ  ներքաղաքական զարգացումներին. ”Մենք գործ ունենք նույն թատերական ներկայացման հետ, որտեղ բոլոր դերասանները նույն են և չեն փոխվում: Հիմա էլ նոր մոդա է ընկել քաղաքացիական նախաձեռնություններ և այլն: Ինչն է կարևորը` այս թատրոնում չկա ազնվություն”,-ասաց Հարություն Մեսրոբյանը: Անդրադառնալով ոչ իշխանական քաղաքական կատեգորիային Մեսրոբյանը այս երևույթը ապսուրդ […]

Եռօրյա սեմինար՝ ուղղված նախագծերի կառավարման բարելավմանը

Երևանի քաղաքապետարանի  և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև 2011թ. կնքված համագործակցության բազմոլորտ, այդ թվում նաև փորձի փոխանակման ծրագրեր ներառող համաձայնագրի շրջանակում եռօրյա սեմինար է անցկացվում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի 26 աշխատակիցների մասնակցությամբ։ «Մի նախագծի ձեռնարկում և նախնական պլանավորում» թեմայով սեմինարն ուղղված է քաղաքային տնտեսության նախագծերի կառավարման բարելավմանը՝ դրանք առավել նպատակային ու […]

ԱՄՆ-ում տարեկան 4 տոկոս անմեղ մարդկանց են մահապատժի ենթարկում

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ԱՄՆ-ում տարեկան մոտ 4 տոկոս անմեղ մարդկանց են մահապատժի ենթարկում, նրանց հոդվածը տպագրվել է Proceedings of the National Academy of Sciences գիտական հանդեսում, գրում է Газета.Ru-ն: Գիտնականները նշել են, որ մահապատժի ենթարկվողներից ամեն 25-րդը անմեղ է լինում: Ավելին, հարցումները ցույց են տվել, որ այն նահանգներում, որտեղ թույլատրվում է մահապատիժը, մարդիկ […]

Վայրի վերաբերմունք երեխաների նկատմամբ Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի  պահման […]

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հարավային Կովկասի քաղաքական գործիչների ֆորումում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները ապրիլի 26-27-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում,  երկրորդ անգամ մասնակցեցին Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների ակտիվ երիտասարդները: Երկօրյա համաժողովը բաղկացած էր երկու լիագումար նիստից և վեց աշխատանքային խմբերից, որոնց պետք է մասնակցեին քառասունհինգ երիտասարդ […]

131 պատգամավորներից 61-ը մեծահարուստ գործարարներ են

՛՛Քիչ առաջ հպանցիկ ծանոթացա Ազգային ժողովի պատգամավորների կենսագրական տվյալներին: Համադրելով նրանց փաստացի գործունեության հետ՝ հետաքրքիր բան պարզվեց գոնե ինձ համար. 131 պատգամավորներից 61-ը մեծահարուստ գործարարներ են: 12 պատգամավորի վերաբերյալ որևէ բան հնարավոր չէ հստակ ինչ-որ բան ասել, քանի որ ինձ համար անհայտ մարդիկ են, և աչքի չեն ընկել որևէ նշանակալի իրադարձությամբ:Ինչ խոսք, խոսուն թվեր են. յուրաքանչյուրը կարող է […]

Բագրատյանի ինքնաառաջադրումը անակնկալ էր որոշ քաղաքական ուժերի համար. Ալեքսանդր Մարգարով

Այսօր “Հենարան”  մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը անդրադարձավ  ներքաղաքական կյանքի վերջին փոփոխություններին: “Առաջին հարցը դա վարչապետի փոփոխությունն է և կառավարության ձևավորման գործընթացը: Մի կողմից ընդդիմության և մյուս կողմից իշխանության դերակատարումները այս պրոցեսում: Հարցը որը հետաքրքրում էր շատերին հետագա կառավարման համակարգում՝ ի՞նչ սցենար կընտրի իշխանությունը”,-նշեց քաղաքագետը: Ըստ Մարգարովի առաջին սցենարը դա հիմնական […]

Կայացել է “Երեւանյան գավաթ-2014” ավտոմրցարշավը

«STR ատոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը տարեշրջանի բացումը նշանավորել է «Երևանյան գավաթ-2014» մրցարշավով, որին մասնակցել են շուրջ 40 ավտոարշավորդներ՝ պրոֆեսիոնալ և սիրողական, և 3000 հանդիսատես։ ««Դրագռեյսինգ» մրցումները ավտոսիրողների համար մեծ արագության հաճույքը զգալու լավ հնարավորություն են։ Մրցումներն անցկացվում են մայրուղիներում՝ համապատասխան թույլտվությամբ ու մասնագիտորեն սահմանված կարգով, այդպիսով մեծ արագության սիրահարները կարող են ուժերը չափել ճիշտ տեղում, […]

Հզոր փոթորկի արդյունքում 18 հոգի է մահացել /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ի Ալաբամա եւ Միսսիսիպի նահանգներում տեղի ունեցած հզոր փոթորիկի արդյունքում 18 մարդ է մահացել, տեղեկացնում է Ria.ru-ն: Վերջին շաբաթների ընթացքում փոթորիկները պարբերաբար գրոհում են ԱՄՆ-ը: Այժմ երկրի այլ նահանգներում եւս փոթորիկի վտանգ կա: Նահագներից շատերում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հաղորդվում է նաեւ, որ փոթորիկը հարյուրավոր տներ է ավիրել:

Կրթության և գիտության աշխատակիցները բողոքի ձայն կբարձրացնեն այսօր

Դ!ԵՄ ԵՄ-ը տեղեկացնում է, որ կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչները տարածել են ստորև ներկայացվող հաղորդագորությունը նախատեսվող բողոքի ակցիայի  մասին՝ “Հարգելի կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներ և նրանց սատարողներ, Ապրիլի 29-ին՝ երեքշաբթի՝ ժամը 16:00-ին, շտապ հավաքվում ենք ՀՀ ԿԳՆ-ն մոտ՝ Նալբանդյան փողոցի կողմից: Մենք պետք է պահանջենք ՀՀ ԿԳՆ նախարարից ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված