20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընդդեմ աշխատավոր մարդու թալանի.Դ!եմ եմ նախաձեռնությունը հրավիրում է

Պարտադիր կուտակային կենսաթոշակի  օրինագծի որոշ դրույթների դեմ պայքարող “Դ!եմ եմ” քաղաքացիական նախաձեռնությունը այսօր facebook –ի  իրենց էջում բոլորին հրավիրել են հավաքի: “ԱՇԽԱՏԱՎՈՐ, ՊԱՅՔԱՐՈՂ եւ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅԵՐ ՋԱՆ, այսօր ՄԱՅԻՍԻ 1-ն է ՀՊԱՐՏ եւ ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ համերաշխությանը եւ միասնության համաշխարհային տոնը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ եմ ԲՈԼՈՐԻՍ ՏՈՆԻ կապակցությամբ եւ հրավիրում եմ միանալու այսՕր երեկոյան կայանալիք շնորհավորական ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ […]

“Երեւի Գաբոն”՝ ասել է նախարարի պաշտոնակատար լեգենդը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը իր մտերիմների շրջանում արդեն հայտարարել է, որ ինքը չի աշխատելու նախարար: Նրան այլ աշխատանք են խոստացել, սակայն Վարդանյանը դեռ մանրամասներ չի ասել: “Լեգենդ եմ ես, առանց գործ չեմ մնա”,-ասել է անվանի ծանրամարտիկը: Այն հարցին, թե ով է փոխարինելու նրան, Վարդանյանը նետել է. “Երեւի Գաբոն”: Հիշեցնենք, որ […]

Գործատուների միության նախագահը հույսը կապում է Հովիկ Աբրահամյանի փորձառության հետ

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը հույսը կապում է նորանշանակ վարչապետի  փորձառության հետ։  Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ Հովիկ Աբրահամյանը բավականի լավ  տիրապետում է այդ կուլիսային հարաբերություններին.” Կան մարդիկ, որոնք որոշակի ախորժակով են եկել պաշտոնի, և այդ ախորժակը զսպելու խնդիր կա”,-ասաց նա՝ հավելով, որ նոր վարչապետը պետք է փորձի […]

Ուկրաինան պատրաստվում է հայց ներկայացնել Հաագայի դատարանում ընդդեմ Ռուսաստանի

Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պրոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է Ղրիմի միացման հարցով Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել Հաագայի միջազգային դատարան, տեղեկացնում է РИАНовости–ն:  “Նախապատրաստվում է հայց՝ Հաագայի միջազգային դատարան, որին մասնակցում են եվրոպացի իրավաբաններ”,- ասել է նա ուկրաինական հեռուստաընկերության եթեում:  Պրոշենկոն նշել է նաեւ, որ Ուկրաինան կդիմի նաեւ Ստոկհոլմի արբիտրաժային դատարան:

Այսուհետ արտագաղթին փոխարինի ներգաղթը. Հայ Արիական Միաբանություն

Հայ արիների եւ ազգայնականների շնորհավորանքը հայ աշխատավորին.- Թող լինի՛ աշխատանք, ու նաեւ աշխատանքը կանչի տուն հային, այսուհետ արտագաղթին փոխարինի ներգաղթը… Միջազգային շատ տոներ քաղաքականացված ու երբեմն էլ դիմազրկված են, բայց երբ դրանք տոնում են նպատակայնորեն՝ հարգելով տոնի եւ տոնականների խորհուրդը, ապա այն դառնում է գեղեցիկ ու ազդեցիկ տանախմբություն: Մենք հարգում ենք աշխատավոր մարդուն, բանվորին, մշակին […]

Աշխատանքի օր՝ առանց աշխատանքային հերոսի կոչման

Լրագրող Գալուստ Նանյանը facebook-ի իր պատին այսպիսի բովանդակությամբ գրառում է տեղադրել.  Աշխատանքի օր՝ առանց աշխատանքային հերոսի կոչման 128 տարի առաջ՝ 1886 թվականի մայիսի 1-ին, տեղի ունեցավ Չիկագոյի աշխատավորների՝ առաջին անգամ կազմակերպված բողոքի ցույցը։ Երեք տարի անց 2-րդ Ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը մայիսի 1-ը հռչակեց ողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր։ 1919 թվականից սկսած՝ Հայաստանում նույնպես տոնվում էր […]

Հարբած Ավակովը կռիվ է սարքել օդանավակայանում

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին Ֆրանկֆուրտի օդանավակայանում չեն թողել օդանավ, քանի որ անվտանգության աշխատակիցները կասկածել են, որ նա խմած է, տեղեկացնում է Вести.Ру-ն:    Հայտնի է, որ Ավակովը մեծ աղմուկ է բարձրացրել ու պահանջել, որպեսզի իրեն ներս թողնեն, քանի որ ինքն այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյա է: Վեճը ի վերջո հարթվել է, երբ ոստիկաններն են […]

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-4-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: […]

Քաղաքացին 1 ու կես տարեկան երեխային գրկած սպառնում է նետվել ձորը. ահազանգ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 1-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում քաղաքացին (մոտ 55 տարեկան) սպառնում է 1 տարեկան երեխայի հետ նետվել ձորը:Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ո՞ւր է գնալու Արմեն Մովսիսյանը

Henaran.am-ի տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը  նշանակվելու է նախագահի խորհրդական: Սակայն, Մովսիսյանին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ նա կնշանակվի Արարատի մարզպետ: Փորձեցինք  Մովսիսյանից ճշտել շրջանառվող տեղեկությունները, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Նշենք, որ Մովսիսյանը ամենաերկարակյաց նախարարներից էր. նա էներգետիկայի ոլորտը ղեկավարեց 13 տարի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի