Գործատուների միության նախագահը հույսը կապում է Հովիկ Աբրահամյանի փորձառության հետ
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը հույսը կապում է նորանշանակ վարչապետի փորձառության հետ։
Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ Հովիկ Աբրահամյանը բավականի լավ տիրապետում է այդ կուլիսային հարաբերություններին.” Կան մարդիկ, որոնք որոշակի ախորժակով են եկել պաշտոնի, և այդ ախորժակը զսպելու խնդիր կա”,-ասաց նա՝ հավելով, որ նոր վարչապետը պետք է փորձի մի քանի ցավոտ խնդիրներ լուծել, որպեսզի տնտեսության վիճակը բարելավի: Մակարյանի կարծիքով դեռևս մեկ ու կես տարի հետո պարզ կլինի, թե ինչ ռեֆորմներով է երկիրը շարժվում:
Անդրադառնալով ՊԵԿ-ը Ֆինանսների նախարարությանը միացնելու որոշմանը Մակարյանը նշեց, որ այդ միացումը ունի և դրական և բացասական կողմեր. “Բացասական է, որ Ֆինանսերի նախարարությունը դեռևս մնում է բյուջեն ապահովող և բյուջեն ծախսող մարմին, բայց չի կարելի մի ձեռքով բերել, իսկ մյուս ձեռքով ծախսել: Ֆիննախը տեսնում է, որ մի տեղ բյուջեն պակասել է և փորձում է ինչ-որ տեղ հարկեր բարձրացնելով՝ լրացնել այդ պակասը, մինչդեռ գումարները պետք է բերի Էկոնոմիկայի նախարարությունը՝ զարգացնելով տնտեսությունը”:
Սակայն միացման դեպքում մեծանում է վերահսկողությունը, որըբ հնարավորություն կտա համակարգել ծասերը: Սա արդեն դրական բնորոշում է ըստ թեմայի բանախոսի: