26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանաչեցին Հայաստանը

Ապրիլի 21-ից 27-ը “Բարեկամություն” հասարակական կազմակերպությունը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ Եվրամիության “Youth in Action” ծրագրի շրջանակում իրականացրեց “Future first” երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին մասնակցեցին Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Հայաստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների 44 ներկայացուցիչ: “Ծրագրի նպատակն էր ոչ ֆորմալ կրթական մեթոդներով զարգացնել մասնակիցների անձնական, սոցիալ-կրթական և մասնագիտական որակները, ընդլայնել […]

Այս ծրագիրը լուրջ խոչընդոտ է Սեւանի առողջացման ճանապարհին. բնապահպան

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱԺ-ին ներկայացված “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով Սևանա լճից ջուր բացթողումը 5 տարվա ընթացքում կավելանա 40%–ով, ՛՛Հանուն կայուն մարդկային զարգացման՛՛ հկ նախագահ Կարինե Դանիելյանը ասաց, որ […]

“Վեշերդ վերցրու գնա….”.Սաքունցը ՌԴ դեսպանին /լրացված/վիդեո/

 Ազատության հրապարակում արդեն կես ժամ է, ինչ չի մեկնարկում  ընդդեմ Մաքսային միությանը հանրահավաք-երթը: Պատճառը՝ սակավամարդությունն է: Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ եթե երթը տեղի ունենա, ապա իրենք Ռուսաստանի  դեսպան Իվան Վոլինկինից պահանջելու են ներողություն խնդրել այն արտահայտության համար, թե ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին “մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ […]

Երկու բարի լուր

Այսօր Ազգային ժողովը սկսեց հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյան, որը վարում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ ՛՛Նիստը բարի լուրերից ենք սկսում՛՛,-ասաց Շարմազամովն ու հայտնեց, որ այսօր ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի ծննդյան օրն է: Երկրորդ բարի լուրն այն էր, որ ԿԸՀ որոշմամբ՝ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակից ԱԺ պատգամավոր են դարձել Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը։ Շնորհավորենք […]

Դոնեցկում գրավել են հանրային հեռուստատեսության շենքը /վիդեո/

Ուկրաինական Դոնեցկում իրավիճակն ավելի է լարվել: Ցուցարարներն այստեղ գրավել են տեղի հանրային հեռուստառադիոընկերության շենքը: Ռուսամետ ցուցարարները դա արել են, քանի որ, ըստ նրանց “հեռուստաընկերությունը ճիշտը չի հաղորդում”, հաղորդում է Росбалт-ը: Հեռուստատեսության շենքի գրավւոմից հետո Դոնեցկում նորից սկսել են հեռարձակվել ռուսական հեռուստաալիքները: Россия-24-ի հեռարձակման վերականգնումից հետո ցուցարարները ազատել են հեռուստառադիոընկերության շենքը:

Ում է ձեռնտու իջեցնել Սևանի մակարդակը. բնապահպաններն ԱԺ-ի դիմաց էին /ֆոտո, վիդեո/

Այսօր Ազգային ժողովոի դիմաց մի խումբ բնապահպաններ այսօր ակցիա էին կազմակերպել:  Բնապահպանների նախաձեռնությունը կոչվում է ՛՛S.O.S Սևան՛՛: Նրանք պահանջում էին պատգամավորններին դեմ քվերակել ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծին։ Henaran.am-ի հարցին, թե որն է վտանգը, Ինգա Զարաֆյանը պատասխանեց, որ […]

Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

    Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետարանի հարակից այգում, ի նշան քույր քաղաքների միջեւ բարեկամության,  խաչքար է տեղադրվել: Տուֆակերտ խաչքարը Երեւանի քաղաքապետարանի նվերն է քույր քաղաքին: Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երեւանի պատվիրակության անդամները՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկն ու տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել […]

Վարչապետը ներկայացրել է ֆինանսների նոր նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի եւ համագործակցության համար:  “Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: […]

Արթուր Բաղդասարյանը կրկնեց այն “ատմազկան”, ինչն արդեն մի քանի տարի է դառձել է ՕԵԿ-ի միակ “կոզրը”. Կարեն Քոչարյան

Երեկ Արթուր Բաղդասարյանը կրկնեց այն “ատմազկան”, ինչն արդեն մի քանի տարի է դառձել է ՕԵԿ-ի միակ “կոզրը”` “Եթե մենք չմտնեինք կոալիցիա, ապա մարտի 1-ի զոհերի թիվը 10-ապատիկ կամ 100-ապատիկ ավել կլիներ»։ Սկսեմ նրանից, որ եթե-ի պահով հայերը “մորքուրի ու քեռու”մասին մի լավ ասացվածք ունեն։ Մի խոսքով “փորձառու քաղաքական գործիչ” Արթուր Բաղդասարյանին ես չէ, որ պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված