22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու՞ էր Րաֆֆի Հովհաննիսյանը Թուրքիա գնացել/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ապրիլի 24-ին Թուրքիա կատարած իր այցի մասին:

“ Գտնվում էի Ստամբուլում մասնակցելու մեր հայրենակիցների և նաև առաջադեմ քրդերի ու թուրքերի կողմից կազմակերպված միջոցառումներին: Ինչպես գիտենք մեր պարագայում ցեղասպանությունը ոչ միայ ժողովրդի կործանում էր , այլ նաև բնահանում, տեղահանում: Ես առիթ ունեցա ելույթ ունենալ “Թալեաթ փաշա” երկաթուղային   կայարանում, հոծ բազմության առջև: Դա նույն կայարանն էր, որտեղից ժամանակին  ելույթներ են ունեցել Սիամանթոն, Զոհրաբը, Վարուժանը”, -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ միջոցառումների ժամանակ՝ Թուրքիայում ցեղասպանության մասին բազմաթիվ ազգեր են խոսել: Հովհաննիսյանը հարցազրույցներ է տվել նաև Թուրքիայի առաջադեմ հեռուստաընկերություններին:

Նա կարևորեց հատկապես   Թասիմ հրապարակում՝  քրդերի  և թուրքերի կազմակերպած բաղզմահազարանոց հավաքը, որ  ժամանակ ոգեկոչվել է ցեղասպանության զոհերի հիշատակը:

 Նա ողջունեց Թուրքիայում առաջադեմ երիտասարդների և գիտակից թուրքերի ավելի ստվարանալու փաստը: Պոլսահայ համայնքի հայանպաստ գործնեությունը

Հարցազրույցների մեխը սակայն Էրդողանի հայտարարությունն էր, որը նախադեպային էր նորագույն պատմության ընթացքում՝ առ այն, որ Թուրքիայի վարչապետը թեև խուսափեց ցեղասպանություն եզրից, բայց ցավակցություն հնչեցրեց: Այս անգամ իրենք չսպասեցին որ Օբաման կամ մեկ ուրիշը ցեղասպանություն բառը օգտագործի, այլ միանգամից իրենք խոսեցին, եթե այդ հայտարարությունը անկեղծ է ապա մենք կունենանք էական փոփոխություններ հարյուրամյակի միջոցառումներին ընդառաջ”,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ