26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղանակն՝ առաջիկա օրերին

Ապրիլի 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Հայ հասարակության մեջ հոռետեսները շատացել են. հոգեբան

”Ռուսաստանը փորձում է տիրել աշխարհին, և նրա կոտրվելու դեպքում ազդեցություն կլինի նաև Հայաստանի վրա: Այդ իրադարձությունների և քաղաքական փոփոխությունների հիմնական ազդեցությունը տագնապայնության բարձրացումն է, ինչը չի գիտակցվում: Այս շրջանում գլոբալ չեն փոփոխությունները, բայց դա տագնապության աստիճանը բարձրացնում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նա ցավով է նշում, որ հայ հասարակության մեջ հոռետեսները շատացել […]

Հոլանդիայի Ալմելո քաղաքում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր բացվեց /ֆոտո/

Հոլանդիայի Ալմելո քաղաքում 2014 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը: Այս Հուշահամալիրը Հայոց աշխարհի համար բացառիկ է իր տեսակով, քանզի առաջինն է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Հուշահամալիրը ոչ միայն մեր 1.5 մլն + 1 Զոհերի հիշատակին է նվիրված, այլ նաև աշխարհում ապրողներին հիշեցնելու համար, որպեսզի նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվի ու […]

Կմտնի՞ քաղաքական դաշտ /վիդեո/

Վերջին տարիներին արդեն անհնար է քաղաքական եւ հասարակական գործունեությունը պատկերացնել առանց կանանց: Անգլիայի նախկին վարչապետ Մարգրետ Թետչերի  իդեալական կինը պետք է զբաղվի միայն տնային գործերով: Այս կարծիքի հետ համաձայնել այսօր դժվար է: Գնալով մեծանում եւ հզորանում է այն կանանց բանակը, որոնք մուտք են գործում մեծ քաղաքականություն: Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը […]

Արամ MP3-ի զավեշտալի դեպքը /վիդեո/

Հայաստանը Եվրատեսիլյան մրցույթւոմ այս տարի ներկայացնող Արամ MP3-ն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց մի զավեշտալի դեպքի մասին: Արամին փողոցում մոտեցել է մեծահասակ մի կին ու ասել, որ նրա օգտին է քվեարկելու, չնայած որ ինքը բնակվում է Հայաստանում: ՛՛Ասաց ես եվրոպական համար ունեմ՛՛,-պատմեց Արամը: Դիտեք տեսանյութը:

Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ

Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Շիրազի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը […]

Ինչ են խոսել Արամն ու Կոնչիտան /վիդեո/

”Երգի ասպարեզում եմ արդեն յոթ տարի է, չեմ կարող հստակ ասել, թե մայիսի տասից հետո ինչ է լինելու, քանի որ գրաֆիկս ավարտվում է մայիսի տասին, բայց որ լինելու եմ այս ոլորտում, դա հաստատ է՛՛-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրատեսիլ 2014-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ը՝ ի պատասխան հարցի, թե Եվրատեսիլից հետո զբաղվելու է պրոֆեսիոնալ երգարվեստով: Արամը […]

Մայրաքաղաքում ընթանում են կրապատման եւ ճմապատման աշխատանքներ

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում ընթանում են ծառերի կրապատման և սիզամարգերի ճմապատման աշխատանքներ։ Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացրել են, որ արդեն կրապատվել է շուրջ 15 հազար ծառ։ Կրապատումը կարևոր միջոցառում է ծառերի առողջության ու պահպանման առումով: ՀՀ մարզերից Երևան է ներկրվել և արդեն տեղադրվել ավելի քան 3500 քմ ճիմ։ Աշխատանքներն իրականացվում են վարչական […]

Թուրքիայում այրել են Հայաստանի դրոշը

Թուրքիայի Իգդիր քաղաքում, մի խումբ քաղաքացիներ, հավաքվելով այսպես կոչված «առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի» հիշատակին նվիրված հուշարձանի դիմաց, այրել են ՀՀ դրոշը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` նրանք սա արել են ի պատասխան ապրիլի 23-ին Երևանում Թուրքիայի դրոշը այրելուն:  Նշենք, որ ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթի ժամանակ, երթի մասնակիցներն այրում են Թուրքիայի դրոշը: Ermenihaber.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված