“Էդ գրողը իրանցից լավն ա՞…” /վիդեո/
Վարպետ Գրիգորը տաքսի է քշում, բայց քաղաքականությունից էլ հեռու չէ:Մեկ-մեկ փորձում է զրուցել ուղեւորների հետ, եթե “մաստը բռնում է”: Իմանալով, որ լրագրող եմ՝ ջերմ զրույցի բռնվեց: Նախ ասաց, որ ձայնագրեմ, “վիդեո չանեմ”, քանի որ սափրված չէր, սակայն երբ հակադարձեցի, որ նրան սազում է այդպես՝ տվեց համաձայնությունը:
“Քչով բավարարվող ազգ ենք, որ ուզենան դրախտում կպահեն”,-ասաց նա: Henarana.am-ի զրուցակիցը դեմ է, որ մեղքը գցում են իշխանավորների վրա:
“Իդելական մարդ չկա “,-համոզված է վարպետը:
“Չէ որ նա մեր նախագահն է, մեզ ներկայացնում ա միջազգային արենայում, մարդկանց հետ ա շփվում ա, նրանով ճանաչում են մեր ազգը, ոնց կարելի ա բաց-բաց անկապ բաներ գրեն իրա մասին կամ վարչապետի: Էդ գրողը իրանցից լավն ա՞”,-ասաց վարպետ Գրիգորը՝ ավելացնելով, որ Հայաստանի հիմքը Լեւոն Տեր-Պետրոսյանն է քանդել:
Մանրամասները տեսանյութում: