05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու քաղաքի պատիվը. Տ. Մարգարյան

Պարավեստի հարգելի գործիչներ

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ աշխարհում ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր: Արվեստասեր հասարակայնության համար սա ոչ միայն տոն է, այլև հրաշալի առիթ ներկայացնելու  գեղարվեստի հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի այս ճյուղի ձեռքբերումները:

Պարարվեստը  կամուրջ է քաղաքակրթությունների, ազգերի  ու մարդկանց միջև, նաև սեփական պատմությունը ներկայացնելու, երկխոսության ու շփման յուրօրինակ միջոց:

Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ՝ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու քաղաքի պատիվն ու  ձեր շնորհիվ Հայաստան անունը ավելի ու ավելի հաճախ է հնչելու աշխարհի ամենատարբեր բեմահարթակներից:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ