18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Պարը օդանավ է. խոսքը քաղաքականացվում է, պարը՝ ոչ

 ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն այսօր  լրագրողների հետ հանդիպմանը՝  պարարվեստը   համեմատեց օդանավի հետ:

 “Ազգագրականը ուրիշ խնդիրներ ունի, բալետային արվեստը՝ ուրիշ: Եթե օդանավի վրա ընդամենը արծիվ նկարես, չի թռչի, այն պետք է ճիշտ մեխանիկա ունենա, որ բարձրանա վերեւ: Իմ խնդիրն այն է, որ պարողները այնքան մարզվեն, որ կարողանան թռչել: Բալետը թռիչք է, տրանսցենդենտ գաղափար ունի, ինքը ամենօրյա հացի հետ կապ չունի. բալետը միացնում է քեզ ու տիեզերքը, քեզ ու Աստծուն”,-ասաց նա:

 Խառատյանը ծրագիր ուներ մշակած, սակայն երբ ազատավեց  օպերայի թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնից, այն կիսատ մնաց:

Նրա խոսքով, այսօրվա բալետն արտահայտում է ժամանակակից մշակութային մոդելը:

“Ի դեպ, եթե զինուժը երկրային սահմաններն է, բալետը՝ երկնային տերիտորիան է, աշխարհն ուզում է ավելի մեծ հոգեւոր տերիտորիաներ վերցնել: Մենք ավելի լավ հեռուստացույց ու մեքենա չենք կարող ստեղծել, բայց բալետով կարող ենք առաջ գնալ, բալետով կարող էինք ցույց տալ հայկական ոգին ու պատմությունը, խոսքը  քաղաքականացվում է, իսկ բալետի պարագայում ոչ ոք կասկածի տակ չէր դնի այն ասելիքը, ուղերձը, որ գալիս է պարի միջոցով”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ