15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մինչև չոչնչացվի քրեաօլիգարխիկ համակարգը. Հարություն Մեսրոբյան

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ  ներքաղաքական զարգացումներին.

”Մենք գործ ունենք նույն թատերական ներկայացման հետ, որտեղ բոլոր դերասանները նույն են և չեն փոխվում: Հիմա էլ նոր մոդա է ընկել քաղաքացիական նախաձեռնություններ և այլն: Ինչն է կարևորը` այս թատրոնում չկա ազնվություն”,-ասաց Հարություն Մեսրոբյանը:

Անդրադառնալով ոչ իշխանական քաղաքական կատեգորիային Մեսրոբյանը այս երևույթը ապսուրդ համարեց.”Ընդդիմություն, իշխանություն, կամ նոր մոդայիկ բառեր կան`  ոչ իշխանական, նախկինում մենք գիտեինք որ շախմատը խաղում են երկու կողմ, սակայն այժմ պարզվում է, որ խաղում են երեք-չորս կողմ”:

Հարություն Մեսրոբյանի դիտարկմամբ մենք բոլորս ենք մեղավոր նման ընդդիմություն և նման իշխանություն ունենալու համար.”Կարող ենք ասել , որ Հայաստանը ապագա չունի: Կա երեք գործոն, որից երկուսը  դրսի գործոններն են:Ներսի գործոնը`  դա շատ վտանագավոր գործոն է, այսինքն Հայաստանում կազմավորված է օլիգարխիկ համակարգ, մինչև չոչնչացվի այդ համակարգը Հայաստանը ապագա չունի”:

Երկրորդ գործոնը, որը արտաքին գործոն է ըստ կառավարման փորձագետի դա այն է, որ Հայաստանի կարևորագույն օբյեկտների  70 տոկոսը Ռուսաստանի վերահսկողության տակ է: Երկրորդ վտանագավոր արտաքին գործոնը այն է, որ  Հայաստանի ֆինանսական կախվածությունը ԱՄՆի- ի կողմից է:

’’Նման վտանգավոր երեք գործոնների դեպքում`ցանկացած կառավարություն դատապարտված է անհաջողության’’,-փաստեց Մեսրոբյանը:

Կառավարման փորձագետի դիտարկմամբ տեղերի դասավորությունը փոխելով որևէ բան չի փոխվում կառավարման համակարգում.”Քսաներեք տարիների ըթացքում ոչ մի ուժ , ոչ մի գործիչ չի ներկայացնում Հայաստանի ռազմավարական ծրագիրը, բայց բաժանած փուլերի: Նման տեսակի ծրագիր գոյություն չունի: Լավագույն դեպքում ասում են` ինչ-որ քայլերի հերթականություն, բայց ինչ միջանկյալ հաջողություններ են սպասվում ոչ ոք չի ասում”,-հավելեց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ